20:36 17.11.2017
Մղարթ բնակավայրը տվել է իր նախնական համաձայնությունը Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության ծրագրի իրականացմանը, հայտնում է «Էկոլուրը»:
Ինչպես «ԷկոԼուրի» հետ զրույցում հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն» ՊՈԱԿ-ից, «Միռամ» ընկերությունը բնապահպանական փորձաքննության է ներկայացրել նոր հայտ, որի գործունեության տարածքը Մղարթի տարածքն է:
Արդվին դուրս է բերված հայտից: Նախատեսված է երկարաբանական ուսումնասիրություն իրականացնել Մղարթի 54 հա վարչական տարածքում: 2017թ-ի հոկտեմբերի 4-ին Մղարթում տեղի են ունեցել Շեկաղբյուրի ծրագրի հայտի առաջին լսումները, կազմվել է արձանագրություն Մղարթի համայնքապետ Երվանդ Նավասարդյանի ստորագրությամբ, որով Մղարթ համայնքը տվել է իր համաձայնությունը:
Մղարթում կայացած առաջին լսումների տեսաձայնագրությունը և արձանագրությունը կցված են եղել «Միռամ» ընկերության հայտին, որոնք էլ հաշվի առնելով, ՀՀ բնապահպանության նախարարությունն ընդունել է հայտը փորձաքննության: Նախարարությունից հայտնեցին, որ Արդվի համայնքը և Մղարթի հարակից համայնքները ճանաչվել են ազդակիր բնակավայր, և բնապահպանական փորձաքննության ընթացքում հաշվի կառնվեն բնակավայրերի բնակիչների կարծիքները:
«Մենք հայտարարում ենք, որ Արդվի գյուղի բնակիչներն իրենց համաձայնությունը չեն տալիսայսծրագրիիրականացմանը: Արդվինը պետք է մնա էկոլոգիապես մաքուր գյուղ»,- նշված է Արդվի գյուղի շահերը ներկայացնող «Արդվի-Լոռի» նախաձեռնող խմբի հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո և Արդվին, և Մղարթը, ընդգրկվել են խոշորացած Օձուն համայնքի կազմում: Թե որ բնակավայրին կաջակցի Օձունի համայքնապետը հարց է, քանի որ, ԷկոԼուրին Շեկաղբյուրի ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելիս, նա ասաց. «Իմ դիրքորոշումը համայնքի բնակիչների դիրքորոշումն է: Իրենք կողմ են, ես կողմ եմ, իրենք դեմ են, ես դեմ եմ»:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...
00:00 29.04.2025
Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարինՄինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...