18:13 11.07.2019
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է կառավարության՝ երեկ տեղի ունեցած արտահերթ նիստում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվող միջոցառումներին, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդրին և երեկ էներգետիկ համակարգի խափանման պատճառներին:
Անցնելով օրակարգի քննարկմանը՝ կառավարությունը որոշում է ընդունել 2019 թ. մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացնելու մասին: Համաձայնագրի վավերացմամբ ակնկալվում է կողմերի միջև առևտրային, գործարար, զբոսաշրջային փոխանակումների առավել ակտիվացում: Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու օրվանից մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը նշել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն արդեն սկսել է համաձայնագրի վավերացման գործընթացը և նախատեսում է մոտ 1 ամսվա ընթացքում ավարտել: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի կողմերի միջև դրա մասին տեղեկացնելու՝ վերջին նոտայի փոխանակման օրվանից հետո:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը զբոսաշրջային կապերի զարգացման համատեքստում՝ նշելով. «Երեկ դռնփակ նիստում նաև այս թեման ենք քննարկել՝ ոչ թե Չինաստանի հետ կապված, այլ ընդհանրապես տուրիզմի ոլորտում: Կարող ենք արձանագրել, որ այս տարի, մեր տեղեկություններով և վերլուծություններով, զբոսաշրջության ոլորտում շատ դրական տեղաշարժեր ունենք: Կարող եմ մի վիճակագրություն բերել, որ այս տարվա առաջին 6 ամսվա տվյալով Հայաստանի Հանրապետություն ժամանած զբոսաշրջիկները 120 մլն դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարի: Ընդ որում, հիմա նաև համատեղ աշխատանքի և Կենտրոնական բանկի հետազոտություններով գիտենք, որ կոնկրետ արտասահմանում թողարկված բանկային քարտերով կատարված վճարումներով՝ ռեստորաններում, հյուրանոցներում և տարբեր վայրերում, այսպիսի ցուցանիշ է արձանագրվել, ինչը բավական ուրախալի է: Մենք պետք է այս ուղղությունը զարգացնելու վերաբերյալ մեր քաղաքականությունը շարունակենք: Պարոն Օսիպյան և պարոն Վանեցյան, իրավակարգը նույնպես շատ կարևոր է երկրում զբոսաշրջիկների ինքնազգացողության համար: ՀՀ-ում, ինչպես քաղաքացիները, այնպես էլ զբոսաշրջիկները պետք է անվտանգ զգան իրենց, և սա շատ կարևոր նախապայման է զբոսաշրջության հետագա զարգացման համար»:
Վարչապետի առաջարկով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը որոշ մանրամասներ է ներկայացրել արտասահմանյան քարտերով իրականացված գործարքների վերաբերյալ. 2019 թ. հունվար-հունիս ամիսներին 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտասահմանյան քարտերով իրականացված գործարքների գումարի աճը սննդի կետերում կազմել է 75 տոկոս, հյուրանոցներում՝ 32 տոկոս, կանխիկացման գործարքները՝ 22 տոկոս, զբոսաշրջային գործակալություններում՝ 36 տոկոս: 12.3 տոկոսով՝ 85 հազարով, աճել է զբոսաշրջիկների թիվը: ԿԲ նախագահի խոսքերով՝ սա ոչ թե թաքցված տուրիզմ է, այլ մեթոդաբանության փոփոխության արդյունք, որի շուրջ համատեղ աշխատանքը գործընկեր կառույցների հետ շարունակվում է: Ա. Ջավադյանը նշել է, որ այդ մեթոդների կիրառմամբ 2019 թ. առաջին կիսամյակում ծախսվել է 115-120 մլն դոլար ավելի, ինչով էլ նաև բացատրվում է ակտիվությունն ու առաջարկը արտարժույթի շուկայում:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության երեկ կայացած դռնփակ նիստում մեթոդաբանության հարցը ևս քննարկվել է, և Զբոսաշրջության կոմիտեի կողմից վարվող վիճակագրության մեթոդաբանությունը թարմացման կարիք ունի ավելի ճշգրիտ տեղեկատվություն և ցուցանիշներ ունենալու համար:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...