15:33 11.07.2019
Թուրքական «Milliyet» թերթի վերլուծաբան Թունջա Բենջինը ուշագրավ հոդված է հրապարակել՝ «Ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը, որ երկրներից են մեզ պաշտպանելու» վերտառությամբ, գրում է Ermenihaber-ը։
Բենեջինը նախ նշում է, որ մի քանի օրից Ռուսաստանը Թուրքիային կմատակարարի ՀՕՊ համակարգերը, որոնք պաշտոնական Անկարայի համար ունեն ռազմավարական նշանակություն։
Ըստ հեղինակի՝ այդ համակարգերի առանձնահատկությունը և կարևորությունը պայմանավորված է դրանցում գոյություն ունեցող գերզգայուն ռադարներով։
Անդրադառնալով այն հարցին, թե ռուսական ՀՕՊ համակարգերը Թուրքիային հատկապես որ երկրներից են պաշտպանելու՝ հոդվածի հեղինակը պարզաբանման նպատակով հարցազրույց է անցկացրել թուրք պաշտոնաթող գեներալ Իսմայիլ Հաքքը Փեքինի հետ։
Վերջինս անդրադառնալով այդ հարցին նշել է.
«Թուրքիայի վրա հնարավոր օդային հարձակումներ կարող են լինել Հունաստանի կողմից, իսրայելական օդուժի կողմից, կարող են կիրառվել բալիստիկ հրթիռներ։ Բացի այդ կա Իրան, որն այս պահին մեզ համար թշնամի չէ, սակայն չենք կարող իմանալ, թե վաղը ինչ կլինի, մանավանդ որ նրանք ունեն բալիստիկ հրթիռներ 2000-2500 կմ հեռահարությամբ։ Հարձակումներ կարող են լինել նաև Հայաստանի կողմից։ Թուրքիան չունի այդպիսի ՀՕՊ համակարգեր դրանց դիմակայելու համար։ Այս ամենի դեմ Թուրքիան չունի ՀՕՊ ծածկույթ»։
Նրա խոսքերով՝ Թուրքիան ունի Stinger տեսակի ամերիկյան շարժական զենիթահրթիռային համակարգեր, որոնք ի զորու են թիրախը ոչնչացնել միայն 7-8 կմ հեռավորության վրա։
«Կան, իհարկե, համակարգեր, որոնք պաշտպանում են ռազմա-ծովային ուժերին, բայց դրանք էլ ոչ բոլոր ռազմանավերում են տեղադրված։ Այժմ կան ռազմական ինքնաթիռներ, որոնք ի զորու են 150-200 կմ հեռահարությամբ արկ արձակել։ Օրինակ որոշ ինքնաթիռներ կարող են առանց Իսրայելի սահմանները հատելու կրակ բացել Թուրքիայի վրա։ Միայն ռազմական ինքնաթիռներով այդ հարձակումը չեզոքացնել հնարավոր չէ»,- հավելել է պաշտոնաթող բանակի գեներալը։
20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին20:20 24.11.2024
Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասինԻնդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...
20:20 24.11.2024
Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունիԲալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...
20:00 24.11.2024
«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբՕրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...
19:40 24.11.2024
Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջԱյսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...
19:20 24.11.2024
Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ KyodoԻրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...
19:00 24.11.2024
ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարությունՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...