«Պադավատիզմը» չեզոքացնելու փոխարեն նոր անձանց այդ արտոնությամբ օժտելը համարում եմ հեղափոխության արժեքներից հեռացում. պատգամավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
8:34:08
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+7.09 oC

«Պադավատիզմը» չեզոքացնելու փոխարեն նոր անձանց այդ արտոնությամբ օժտելը համարում եմ հեղափոխության արժեքներից հեռացում. պատգամավոր

10:33 11.07.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հրաժարվում է հասկանալ որևէ տրմաբանություն, որ կարող է դրված լինել թվով 6 տեսչական մարմինների ղեկավարներին ծառայողական ավտոմեքենա տրամադրելու կառավարության որոշման նախագծի հիմքում:

««Պադավատիզմի» մշակույթը հետզհետե չեզոքացնելու, եղածները կրճատելու փոխարեն նորանոր պաշտոնատար անձանց այդ արտոնությամբ հարկատուների հաշվին օժտելը համարում եմ հեղափոխության հռչակած արժեքներից հեռացում, որի հետ իմ կողմից հաշտվելը կամ դրա մասին լռելը կրկնակի դավաճանություն կլիներ այդ նույն արժեքների նկատմամբ:

Եվ չնայած պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաների քանակը այս փոփոխությունների արդյունքում աճելու է ընդամենը 2-ով, սակայն ի հաշիվ այդ մարմիններին սպասարկելու համար հատկացվող նոր մեքենաների` ծառայողական ավտոմեքենաների ընդհանուր քանակը Հայաստանի Հանրապետությունում աճելու է 73-ով` հասնելով 1774-ի:

Ընդգծեմ, որ ամենևին դեմ չեմ, որ տեսչական մարմինների արդյունավետությունը և օպերատիվությունը բարձրացնելու նպատակով այդ կառույցներին սպասարկելու համար հատկացվեն ընդհանուր օգտագործման ծառայողական մեքենաներ: Սակայն նախ համարում եմ, որ դա հնարավոր էր և պետք էր անել ի հաշիվ այլ գերատեսչունթյունների տարատեսակ պաշտոնյաներին սպասարկող տասնյակ «պադավատների», և երկրորդ, ոչ մի պարագայում չէր կարելի «պադավատ» տրամադրել այդ մարմինների ղեկավարներին, որոնք մինչ այս զրկված էին նման ճոխությունից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպարտակիադա․ 7-12-րդ դասարանների աշակերտների միջև բազկամարտի և հրաձգության եզրափակիչ փուլի մրցումներ

12:25 15.04.2025

Սպարտակիադա․ 7-12-րդ դասարանների աշակերտների միջև բազկամարտի և հրաձգության եզրափակիչ փուլի մրցումներ

7-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով կայացել են բազկամարտի և հրաձգության հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որոնց մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն դպրոցականները: Բազկամարտի մրցումներում թիմային 1-ին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ լավագույն արդյունքը ցույց է տվել Կոտայքի մարզի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Շիրակի մարզի թիմը: Սպարտակիադայի […] ...

ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

12:12 15.04.2025

ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը։ Փոխնախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել Հայաստանի ու Համաշխարհային բանկի միջև խորացող գործընկերության կարևորությունը՝ հատկապես ճանապարհային անվտանգության ոլորտում։ Հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ Ճանապարհային անվտանգության գլոբալ հիմնադրամը և Համաշխարհային բանկը հաստատել են 150․000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավում. անվտանգության […] ...

Ապրիլի 15-16-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարարը

12:07 15.04.2025

Ապրիլի 15-16-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարարը

Ապրիլի 15-16-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը: Ապրիլի 16-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Տանյա Ֆայոնի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: ...

Հեղափոխությունից հետո մինչև 2024 թվականը պետական բյուջե մուտք է եղել լրացուցիչ 4.2 միլիարդ դոլար․ վարչապետ

12:04 15.04.2025

Հեղափոխությունից հետո մինչև 2024 թվականը պետական բյուջե մուտք է եղել լրացուցիչ 4.2 միլիարդ դոլար․ վարչապետ

Հայաստանում 2018 թվականից ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև 2024 թվականը պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4.2 միլիարդ դոլար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2021-2026 թթ. կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է ընդգծել, որ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը նախորդող […] ...

SHANTNEWS

12:00 15.04.2025

SHANTNEWS

Հայաստանում կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր

11:51 15.04.2025

Հայաստանում կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր

Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։ Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան պետական պատկերասրահի տնօրեն […] ...

BACK_TO_TOP