Դեռ հստակ չենք կարող ասել, երբ մետրոն կվերականգնի աշխատանքը. Գևորգ Ավետիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+4.09 oC

Դեռ հստակ չենք կարող ասել, երբ մետրոն կվերականգնի աշխատանքը. Գևորգ Ավետիսյան

16:07 10.07.2019

Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Գևորգ Ավետիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին մետրոպոլիտենում էլեկտրականություն կա, սակայն այդքան հզոր չէ, և ռիսկի գնալ չի կարելի.

«Արդեն իսկ հայտարարություն է տարածվել, որ 19:00-ի սահմաններում հոսանքը ամբողջապես կվերականգնվի: Հստակ դեռ  չեմ կարող ասել, այս պահին հոսանք կա, բայց ոչ այն հաստատուն հոսանքը, որ մենք գնացքները հանենք գիծ, ռիսկի չենք կարող գնալ»:

Գևորգ Ավետիսյանը նշեց, որ էլեկտրականության անջատվելու ժամանակ 2 գնացք է մնացել թունելում՝ մեկը «Հանրապետության հրապարակ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» ընկած միջակայքում, մյուսը՝ «Գործարանային» կայարանից «Շենգավիթ» ուղեհատվածում:

Նա մեզ հետ զրույցում նշեց, որ գնացքները թունելներում մնացել են 15-20 րոպե:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիս

09:25 22.11.2024

Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիս

Իսրայելի պաշտպանության բանակը արձանագրել է առնվազն հինգ հրթիռի արձակում Լիբանանից։ Այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ ըստ հաղորդման՝ իսրայելական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը «հայտնաբերել են առնվազն հինգ արկ, որոնք թռչում էին Լիբանանից դեպի Իսրայելի տարածք»։ Զինամթերքի ընկնելու հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Հայֆայի տարածքում […] ...

9։00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

09:13 22.11.2024

9։00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

Կիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի երկիրը չի կարող ինքնիշխան լինել

09:03 22.11.2024

Կիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի երկիրը չի կարող ինքնիշխան լինել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ այն պետությունը, որը հրաժարվել է ինքնապաշտպանությունից, չի կարող ինքնիշխան համարվել։ Նրա խոսքերը մեջբերում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Իրապես ինքնիշխան երկիրը, որը հրաժարվել է ռազմական բախումներից, բախվելու է ագրեսիայի և, անշուշտ, հայտնվելու է ուրիշի «կրնկի տակ»»,- ասել է Կիմ Չեն Ընը Փհենյանում զենքի ցուցահանդեսի բացման ժամանակ: […] ...

Թայվանը գրանցել է 20 ինքնաթիռի և 6 չինական նավերի մոտենալը կղզուն

08:53 22.11.2024

Թայվանը գրանցել է 20 ինքնաթիռի և 6 չինական նավերի մոտենալը կղզուն

Թայվանի զինված ուժերը արձանագրել են, որ մեկ օրում կղզուն են մոտենում 20 ինքնաթիռներ և Ժողովրդա-ազատագրական բանակի 6 նավ։ Այս մասին հայտնում է Թայվանի պաշտպանության նախարարությունը։ Ինչպես նշված է փաստաթղթում, 18 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել ՀՕՊ նույնականացման գոտի կղզու հարավ-արևմտյան և հարավ-արևելյան հատվածներում։ Թայվանի բանակը պատասխանել է՝ օգտագործելով ինքնաթիռներ, նավեր և […] ...

Պենտագոնը թույլատրել է հակահետևակային ականների նոր մատակարարումներ Ուկրաինային

08:45 22.11.2024

Պենտագոնը թույլատրել է հակահետևակային ականների նոր մատակարարումներ Ուկրաինային

ԱՄՆ-ը չի բացառում Ուկրաինային ապագա զենքի մատակարարումների մեջ հակահետևակային ականներ ներառելու հնարավորությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Հակահետևակային ականները ներառված էին վերջին փաթեթում, իսկ հետագա փաթեթների մասով դեռ ոչինչ չունեմ հայտարարելու»,-ասել է նա։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք հակահետևակային ականները կարող են ներառվել ապագայում Ուկրաինային տրամադրվող ռազմական […] ...

«Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը

08:35 22.11.2024

«Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական թանգարանի, «Տերյան» մշակութային կենտրոնի, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիր հետ համագործակցությամբ «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը: Ցուցադրության բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Միջոցառման շրջանակում կազմակերպվել […] ...

BACK_TO_TOP