20:20 09.07.2019
Երևանի «Լույս» խմբակցության ներկայացուցիչների՝ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ այցելությանն ու հայտարարություններին անդրադառնալով՝ Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ այսպիսի հայտարարություններ են արել։
«Ես շատ վտանգավոր, զրպարտիչ հայտարարություն եմ համարում այն, որ փորձվում էր ներկայացնել քաղաքացիներին, որ պատվաստանյութերը քիչ են, բայց ՀՈԱԿ-ն անում է ավել վիրահատություններ: Այսինքն՝ ենթատեքստ ունենալով, որ, կարող է, կենդանիներից որոշներին պատվաստանյութ չի ներարկվում: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ով նման թեզի կարող է հավատալ, կարող է չհավատալ նաև մեզ: Բռնել քաղաքում թափառող, կլիպսավորված, հաջորդական համարով կենդանու, վերցնել արյուն և ենթարկել լաբորատոր անալիզի»,- ասել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը՝ կոչ անելով «Լույս» խմբակցության ներկայացուցիչներին հայտարարություններ անելուց առաջ նախ հասկանալ: ՀՈԱԿ-ի ղեկավարը կոչ է արել ներողություն խնդրել իր կոլեկտիվից՝ նման վերաբերմունքի ու վարքի համար:
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը հավելել է.
«ՀՈԱԿ-ն իր գործունեությունն իրականացնում է բացարձակապես ինքնարժեքային սկզբունքով: Ընթացքում ունեցել են տարաբնույթ խնդիրներ, որոնք բերել են բազմաթիվ չակերտավոր չակերտների ձևավորմանը և թշնամիների գոյությանը: Ես որ ժամանակին ներկայացվում էին տարբեր կառույցներ, որոնք այս կամ այն գործառույթը կարող են իրականացնել, մենք շրջանցել ենք այդ բոլորը և ՀՈԱԿ-ը լիցենզավորվել է անգամ հոգեմետ դեղերի մասով: Պետական լիազոր մարմնի կողմից հստակ կանոնակարգվում է դեղերի ձեռքբերումը, պահպանումը և օգտագործումը: Այս տարածքը, որտեղ ձեզ հրավիրել ենք, պաշտոնական հայտով կցված է ՀՈԱԿ-ին, և այն հայտարարությունները, որ տնօրենը կամ փոխտնօրենը տեղում չեն, լրիվ զրպարտություն է և սուտ: Տնօրենի աշխատասենյակը գտնվում է Բյուզանդի 1/1 հասցեում»:
15:14 07.04.2025
Արման Անդրեասյանը հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչԱզատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի գործող չեմպիոն, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը տիտղոսի պաշտպանությունը սկսել է հաղթանակով։ Բրատիսլավայում մեկնարկած առաջնությունում 25-ամյա ըմբիշը 1/8 եզրափակչում 10-0 հաշվով առավելության է հասել լեհ Մատեուժ Լուսժինսկիի նկատմամբ։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։ Անդրեասյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում, որտեղ կգոտեմարտի ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի հետ։ ։ ...
15:05 07.04.2025
Վթարային ջրանջատում Արարատի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 8-ին ժամը 09:00-21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
14:46 07.04.2025
Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին և դուրս եկել 1/4 եզրափակիչԲրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում մրցել է դաղստանցի, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեյնովի հետ և հաղթել 3-0 հաշվով։ Վազգեն Թևանյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ։ ...
14:33 07.04.2025
Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքումԻրանական կողմը ցանկացած արտաքին սպառնալիքի կպատասխանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կոշտ և անհապաղ պատասխանով, երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։ «Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, և վերջին հինգ […] ...
14:25 07.04.2025
Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ ՊեսկովՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար պետք է լուծվեն մի քանի հարցեր, որոնք առայժմ օդում կախված են։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը հարվածները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ «Նախագահ Պուտինն իսկապես աջակցում է հրադադարի անհրաժեշտության գաղափարին, սակայն մինչ այդ […] ...