13:46 09.07.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով.
«Շտա՜պ.
Սա քաղաքային իշխանության կողմից ստեղծված ՀԱՈԿ-ն է, որը «զբաղվում» է շների ստերջացմամբ և որի մասին օր ու գիշեր թմբկահարում են իմ քայլականները։ Ընկերնե՛ր, սա՞ է այդ միջազգային ստանդարտներին համապատասխան կառույցը։
1 վանդակում 5 շուն շնչահեղձ է լինում, շների համար կերակուր չկա, բժշկական թափոնի ո´չ մատյան կա, ոչ էլ պարզ է՝ ուր են գնում դրանք։ Գուցե և կենցաղային աղբի աղբաման, դեղորայքը տեսնում եք՝ ինչ պայմաններում են, վակցինայի 3 տուփ կա ընդամենը՝ այն էլ մթերային սառնարանում, «վիրահատված» շները նետվում են վանդակների վրա, որևէ փաստաթուղթ գոյություն չունի։ Մնացածը քիչ անց…»:
19:54 07.04.2025
Ֆուտբոլիստուհին Հիտլերի պատճառով հրաժարվել է իր ազգանունը մարզաշապիկի վրա նշելուցՄյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստուհի Ալարա Շեհիտլերը հրաժարվել է մարզաշապիկի վրա իր ազգանունը նշելուց: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստուհու ազգանունը նման է նացիստական Գերմանիայի բռնապետ Ադոլֆ Հիտլերի ազգանվանը, հաղորդում է DW-ն: Շեհիտլերը Շոտլանդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում փոխարինման է դուրս եկել, մարզաշապիկի վրա գրված է եղել միայն նրա անունը՝ Ալարա: ...
19:47 07.04.2025
Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները 18-ամյա երիտասարդի մոտ սառը զենք և էլեկտրահարող սարք են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահում մետաղորսիչով ստուգել, ապա սառը զենք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Սիսիանի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կռփազենք և էլեկտրահարող սարք: 18-ամյա երիտասարդը նախապատրաստված փաստաթղթերի հետ ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...
19:39 07.04.2025
Դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Վալերի ՀայերինԱպրիլի 7-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, «Renew Europe» քաղաքական խմբի նախագահ Վալերի Հայերին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում զրուցակիցների մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումների, տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը միտված Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի, ինչպես նաև՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև […] ...
19:30 07.04.2025
Անահիտ Ավանեսյանը եղել է Հանրապետական շտապօգնության ծառայության Վանաձորի կայանումԼոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եղել է նաև Հանրապետական շտապօգնության ծառայության Վանաձորի կայանում: Նախարարի հանձնարարականով Վանաձորի շտապօգնության ավտոպարկը համալրվել է ևս երկու ռեանիմոբիլով: ...
19:20 07.04.2025
41-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 4-ին Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել ապրիլի 1-ից խարդախության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող Երևանի բնակիչ 41-ամյա տղամարդուն, խափանման միջոցը՝ կալանք: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
19:10 07.04.2025
Նոր քայլեր թափոնների կառավարման ոլորտում․ հանդիպում Հայաստանի վերամշակողների միության ներկայացուցիչների հետՇրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարները հանդիպել են Թափոնների վերամշակողների միության նախագահ Վահան Ղարիբյանին, «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար, շրջանաձև տնտեսության փորձագետ Հարություն Ալպետյանին և «Վեգա» ընկերության զարգացման տնօրեն Արթուր Չոբանյանին։ Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտային համագործակցության խորացման հնարավորությունները, բնապահպանական քաղաքականության արդյունավետ իրագործումը և թափոնների կառավարման բարելավման ուղիները։ Հանդիպման […] ...