13:00 09.07.2019
Ուղևորատար տրանսպորտի անվտանգության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: SHANTNEWS.am-ի լրագրողական հետաքննությունը վթարների ժամանակ ողբերգական հրդեհներից խուսափելու հուսալի տարբերակ է առաջարկում:
Մեր թղթակցի հետ զրույցում ավտոէլեկտրականության մասնագետ Գառնիկ Հովսեփյանը ներկայացրել է բարձր ճնշման սեղմված գազով աշխատող մեքենաների գազահամակարգերի կահավորման տրամաբանությունը: Գազի խողովակը գրեթե բոլոր դեպքերում բալոնից մինչև կարգավորիչ ճանապարհն անցնում է մեքենայի տակով, ինչն արդեն իսկ վտանգ է խողովակի վնասվելու առումով: Վթարի դեպքում դիմացից հարված ստանալիս գազի խողովակի վնասվելու ռիսկը մեծ է, ինչի հետևանքով մեքենայի շարժիչի խցիկում բարձր ճնշման գազը սկսում է լցվել շարժիչի խցիկ, այնուհետև ուղևորասրահ:
Շարժիչի խցիկի բարձր ջերմաստիճանը, միջավայրում յուղերի առատ առկայությունն ու ամենատարբեր պատճառներով առաջացող կայծերը արագ բռնկվում են: Վայրկյանների ընթացքում մեքենան փաստացի վերածվում է հնոցի և կվառվի այնքան ժամանակ, մինչև բալոնում եղած գազն ավարտվի:
Ավելի պարզ նկարագրելու համար, թե ինչ ուժգնության հրդեհ է լինում այդպիսի դեպքերում, պատկերացրեք, որ մեքենայի դյուրալյումինե շարժիչը հիմնականում հալվում է բարձր ջերմությունից: Եվրոպական երկրներում, նաև Ռուսաստանում գտել են գազով աշխատող մեքենաների շահագործման անվտանգությունն ապահովող տարբերակներ: Դրանցից ամենապարզն ու թերևս ամենաարդյունավետը, գազաբալոնների վրա տեղադրվող փականներն են, որոնք ապահովում են բալոնում առկա գազի հոսքի արգելակումը վթարի ժամանակ:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...