10:58 09.07.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 8-ին այցելել է Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն, ծանոթացել ինչպես բժշկական կենտրոնի, այնպես էլ կառույցի կազմում գործող ուռուցքաբանության ինստիտուտի գործունեությանը։
Հանդիպմանը ներկա են գտնվել կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Վի Չու Չին, մանկակական ուռուցքաբան, պրոֆեսոր Յո Էն Ջու Ալենը, քաղցկեղով հիվանդ երեխաների «Viva» հիմնադրամի գործադիր տնօրեն Սու Լի Յին, «Childrens cancer» հիմնադրամի սոցիալական աշխատող Յու Ժարունցը։ Աննա Հակոբյանը ներկայացրել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությունը, պատմել հիմնադրամի իրականացրած միջազգային համագործակցության մասին՝ շեշտելով որ Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոնի հետ համագործակցությունը առաջնահերթ ու շատ կարևոր ծրագրերից մեկն է։
«Հիմնադրամը գործում է արդեն մեկ տարի․ այս ընթացքում մենք կարողացել ենք անվճար բուժում ապահովել քաղցկեղով հիվանդ 170 երեխայի և դեռահասի։ Ցավոք, ըստ վիճակագրության, յուրաքանչյուր տարի Հայաստանում գրանցվում է մանկական քաղցկեղի 100 դեպք և նրանք բոլորն էլ աջակցության կարիք ունեն։ Այս մեկ տարվա ընթացքում մեր հիմնադրամը բավական շատ գործ է կատարել, ճանապարհ անցել, սակայն մենք ցանկանում ենք առաջ գնալ, մեծացնել մեր համագործակցությունը և ավելի շատ մարդկանց օգնել։ Ես համոզված եմ, որ մարդիկ, անկախ նրանից, թե որտեղ են ապրում և ինչ կրոն են դավանում, եթե մեկ ուղղությամբ են նայում և ունեն միևնույն նպատակը, պետք է միավորեն իրենց ջանքերը, որպեսզի աշխատանքն ավելի արդյունավետ լինի»,- ասել է Աննա Հակոբյանը, ինչին ի պատասխան պրոֆեսոր Յո Էն Ջու Ալենը շեշտել է, որ նպատակները միավորում են մարդկանց։ «Ես գիտեմ, որ Ձեր հիմնադրամն անվճար բուժում է տրամադրում երեխաներին և իսկապես ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, որ այդ երեխաներին մենակ չեք թողնում։ Դա իսկապես շատ կարևոր քայլ է»:
Հանդիպմանը պրոֆեսորներ Ալենը և Չին ներկայացրել են կենտրոնի գործունեությունը, համագործակցությունը տարբեր հիմնադրամների ինչպես նաև կառավարության հետ։ Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, ուրվագծվել համագործակցության բազմաթիվ ուղղություններ։ Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը կենտրոնին է նվիրել 5-ամյա Գոհար Բալոյանի նկարած կտավը․ աղջիկն այժմ բուժվում է քաղցկեղի դեմ։ Աննա Հակոբյանը նաև շրջայց է կատարել կենտրոնով։
Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոնը (National University of health system) հսկայական բժշկական միավորում է, որը ներառում է մի քանի տասնյակ պոլիկլինիկաներ և հանրային հիվանդանոցներ։ 2000 թվականից կենտրոնն իրականացնում է նաև բժշկական անհատական ծառայություններ այն պացիենտների համար, ովքեր կարող են ամենօրյա բուժումը ստանալ նաև տան պայմաններում։ Կենտրոնը համագործակցում է Սինգապուրի առողջապահության և կրթության նախարարությունների հետ՝ ինչպես հետազոտությունների, այնպես էլ կրթական ոլորտում տարբեր ծրագրերի ներդրման ուղղությամբ։ Այդ ծրագրերից մեկն էլ բժիշկների վերապատրաստումն ու բժշկական դպրոցների ստեղծումն է, որտեղ ուսումնառություն են ստանում ապագա բուժքույրերը։ Կենտրոնի իրականացրած բազմաթիվ ծրագրեր աշխարհի բժշկական ծրագրերի տասնակում են ընդգրկված։ 2008 թվականից կենտրոնը մասնագիտացել է քաղցկեղի հետազոտման, կանխարգելման ու բուժման մեջ։ Ներկա դրությամբ քաղցկեղով հիվանդ պացիենտների 80 տոկոսը կարողանում է հաղթահարել հիվանդությունը։ Այդ ուղղությամբ կենտրոնը համագործակցում է ինչպես կառավարության, այնպես էլ քաղցկեղի խնդիրներով զբաղվող հիմնադրամների հետ։ Այդ համագործակցության արդյունքում պացիենտի համար ավելի դյուրին է դառնում նաև բուժման ֆինանսական կողմն ապահովելը։ Կենտրոնի հետ համագործակցող հիմնադրամների առաջարկությամբ ստեղծվել է նաև կամավորների մեծ խումբ, ովքեր ոչ միայն աջակցում են քաղցկեղով հիվանդ մարդկանց, այլև իրենց ներկայությամբ և տարբեր նախաձեռնությունների շնորհիվ ավելի դյուրին դարձնում պացիենտի համար քաղցկեղի դեմ պայքարը։ Կենտրոնը լրջորեն զբաղվում է նաև հետազոտական աշխատանքով՝ համագործակցությամբ ԱՄՆ Մեմֆիս նահանգում գործող St. Jude հիվանդանոցի։
Դոնարական ռեգիստրացիան և փոխպատվաստումը նույնպես կենտրոնի առաջնահերթություններից մեկն է: Վերջին տասը տարվա ընթացքում գրանցվել է 128 դեպք, երբ ծնողը փոխպատվաստման արդյունքում կարողացել է փրկել երեխայի կյանքը։
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...