15:57 06.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում 2 հակահայկական որոշում կանխել:
Մանրամասները իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է նույն խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը:
Հայկ Կոնջորյանը նշել է, որ երեկ և այսօր ԵԱՀԿ ԽՎ քաղաքական կոմիտեն քննարկում էր իռլանդացի պատգամավորի առաջարկած բանաձևը, որտեղ տեղ էին գտել տարբեր հակահայկական դրույթներ.
«Երբ մենք տեղեկացանք, որ նման բան կա, սկսեցինք բոլոր դիվանագիտական խողովակներով աշխատել: Բանաձևում կար Ադրբեջանի 7 շրջանների վերաբերյալ անհեթեթ ձևակերպում: Այսօր հարցը դրվեց քվեարկության, և բանաձևը դուրս շպրտվեց»:
Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ ընդունվել են 2 կարևոր դրույթներ, որոնք առաջարկել էին ֆրանսիացի պատգամավորները, համաձայն նրանց` ԼՂ խնդիրը պիտի լուծվի 3 հավասարազոր սկզբունքների հիմա վրա և բացառապես ԵԱՀԿ Մինսկի ձևաչափով.
«Ադրբեջանը անընդհատ փորձում է բանակցությունները դուրս բերել Մինսկի եռաֆորմատ ձևաչափից: Կարևոր է, որ մենք հաստատեցինք, որ Ղարաբաղյան հարցով զբաղվող կառույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում է: ԵԱՀԿ ԽՎ Մարդու իրավունքների հանձնաժողովում ընդունվեց մի դրույթ, որում մատնանշվում է Ֆրանսիայի և Իտալիայի օրինակը և մյուս պետություններին կոչ է արվում հետևել նրանց օրինակին: Թուրքերն ու ադրբեջանցիները անում էին ամենակեղտոտ փորձերը, որպեսզի այս ամենը վիժեցնեն»:
Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ եկող օրերին պետք է լինի խորհրդարանական ժողովի լիագումար նիստը, որտեղ այս որոշումները պետք է հաստատեն վերջնականապես, և ադրբեջանցի ու թուրք պատվիրակները շարունակում են աշխատել, որպեսզի վերջնական տեքստը չընդունվի, սակայն հայկական պատվիրակությունը ամեն բան կանի, որ ունենանք հայանպաստ վերջնական տեքստ:
Մեր պատվիրակության անդամ Համազասպ Դանիելյանի խոսքով` շատ դրվագներում որոշիչ էր յուրաքանչյուր մեկ ձայն, և 2-3 շաբաթների ջանքերը զուր չէին:
Հայկական պատվիրակության անդամ Անի Սամսոնյանն էլ հավելել է, որ իրենք կարողացել են իրենց բոլոր մեսիջները հասցնել պատվիրակներին:
12:14 10.04.2025
Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...
12:05 10.04.2025
Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...
11:57 10.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում. Երևանում գտնվող […] ...
11:53 10.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...
11:46 10.04.2025
Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում4 անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Կատալոնական թիմի կազմում դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռաֆինյան աչքի է ընկել գոլով ու 2 ասիստով: «Բարսելոնայի» հարձակվող Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում երկնիշ թվով գոլ է խփել 3 տարբեր թիմերի կազմում, հայտնում է Opta-ն: Լեհ հարձակվողն այս մրցաշրջանում աչքի […] ...