16:44 06.07.2019
«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը հարցրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, թե արդյո՞ք կա ՍԴ-ում ճգնաժամ, թե՞ ոչ: Մարուքյանը նշել է, որ ՍԴ-ն աշխատում է, հետևաբար, չկա ճգնաժամ:
«Երեկ չէ առաջին օրը Ռոբերտ Քոչարյանի գործը վարույթ չեն ընդունել, և դրա տակ ստորագրել է Հրայր Թովմասյանը: Եթե ճգնաժամ լիներ, պետք է, որ նրանք չկարողանային աշխատել: Քանի որ կարողանում են աշխատել, հետևաբար ճգնաժամ չկա»:
Իսկ ի՞նչ կփոխեր Մարուքյանը Սահմանադրության մեջ, եթե կարողանար հարցին, Մարուքյանը նշել է.
«Նախ` կանցնեինք ամբողջական խորհրդարանական համակարգի, երբ խորհրդարանն ընտրում է վարչապետին, այնուհետև վարչապետը ներկայացնում է նախարարների թեկնածուներին: Խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովները հաստատում են վարչապետի ներկայացրած նախարարների թեկնածուներին կամ չեն հաստատում: Կառավարությունը ներկայացնում է բյուջեի տարեկան հաշվետվությունը, որը եթե չի ընդունվում, հրաժարական է տալիս Կառավարությունը: Խորհրդարանն ընտրում է անկախ մարմինների ղեկավարների: Օրինակ` ԱԱԾ-ն կարող է լինել կոմիտե, որի ղեկավարը ընտրվի խորհրդարանի կողմից, որևէ մեկին չենթարկվի և իշխանությունների փոփոխություններից այդ մարմինը որևէ քաղաքական ազդեցության տակ չհայտնվի: Նույնը կարելի է ասել Ոստիկանության մասին, սակայն վերջինս կարող է լինել նախարարության տեսքով, և նախարարը հաստատվի խորհրդարանական ուժերի կողմից: Խորհրդարանական ընդդիմությանը կտայի բազմաթիվ լծակներ, որ լիներ հակակշիռ»:
Մարուքյանը նշեց, որ այն, ինչը հիմա են տալիս ընդդիմությանը՝ որպես լծակ, հեքիաթ է, պատրանք, իսկ ռեալ իրավունքները այլ են:
«Օրինակ` ընդդիմությանը կարող են տալ այնպիսի մարմիններ, որոնք ունեն վերահսկողական գործառույթ: Ռեալ տեղեր՝ ուղղակի նշանակմամբ, ասենք Հաշվեքննիչ պալատում: Այդպիսի օրինակներ շատ կան, ամենալավ պառլամենտական համակարգը Բրիտանական համակարգն է, որտեղ գոյություն ունի Թագուհու մեծամասնության ղեկավար և Թագուհու ընդդիմության ղեկավար: Այսինքն՝ 2 էլ իշխանություն են: Պատկերացրեք էնտեղ ինչ կլինի, եթե մի ընդդիմադիր պատգամավոր նամակ գրի ու չպատասխանեն կամ խորհրդարան չգան բյուջետային լսումների ժամանակ, ասենք տեղակալին ուղարկեն կամ հարցուպատասխանից բացակայեն»:
Արամ Աբրահամյանի այն դիտարկմանը, որ Մեծ Բրիտանիայում ընտրության կարգն էլ է այլ՝ մեծամասնական, և ամեն մի պատգամավոր հաշվետու է ընտրողներին և ոչ թե իր կուսակցության ղեկավարին, Մարուքյանը արձագանքեց.
«Հիմա մենք խորհրդարանում սկսում են լսումներ ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Ռեյտինգային համակարգը պետք է վերացվի, և մենք առաջարկել ենք բաց ռեյտինգային համակարգ, որտեղ քաղաքացին հանրապետության ամբողջ տարածքից կարող է անուն-ազգանուններից ընտրել իր համար ցանկալի թեկնածուին և ռեյտինգավորել: Այսինքն` ցուցակը մենք ինչպես էլ կազմենք, քաղաքացին կկարողանա քվեարկությամբ վերադասավորել: Բայց իշխանությունը պնդում է, որ պետք է գնալ ամբողջական համամասնական ընտրակարգի, որը նշանակում է, որ մի լիդերի ռեյտինգով՝ նրա հետևից կարող են գալ մարդիկ , որոնք այլ պարագայում որևէ կերպ չէին կարող ընտվել»:
Մարուքյանը նշեց՝ որպես առաջին անգամ մեծամասնական ընտրական համակարգով ընտրված պատգամավոր, իր համար ավելի հոգեհարազատ է ամերիկյան, բրիտանական ընտրական համակարգը, որտեղ կան փոքր տարածքներ և այդ փոքր տարածքներում՝ 15.000, 20.000 ընտրող, թեկնածուն կարող է շրջել, ամեն մեկին հանդիպել, զրուցել և վերջում ընտրողները կորոշեն, ով կլինի իրենց պատգամավորը, իրենց ուղղակի ներկայացուցիչը խորհրդարանում:
17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ18:24 22.11.2024
Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հայաստանը կմրցի Վրաստանի հետՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ C լիգայի 4-րդ խմբում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի ընտրանին կհանդիպի B լիգայի 3-րդ տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականի հետ։ Առաջին հանդիպումը տնային է, որը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին։ Պատասխան հանդիպումը մարտի 23-ին է։ Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի զույգերը հետևյալն են. Նիդերլանդներ — Իսպանիա Խորվաթիա — […] ...
18:20 22.11.2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալովԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել […] ...
18:16 22.11.2024
45-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառողը կալանավորվել էՀունիսի 29-ին՝ գիշերվա ժամը 2:10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր հաղորդում, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք և տրավմա» ախտորոշմամբ Բագրատունյաց փողոցից բուժօգնության է տեղափոխել 45-ամյա Գառնիկ Ավագյանին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ: Տուժած տղամարդն ի վիճակի չէր հաղորդում տալու, իսկ ժխտող հանգամանք, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, […] ...
18:10 22.11.2024
«Նապոլին» կարող է մնալ առանց Կվարացխելիայի«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ «Նապոլին» կվաճառի Խվիչային, եթե չկարողանա երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը։ Նշվում է, որ «Նապոլին» մտադիր չէ նոր պայմանագրում բավարարել Կվարացխելիայի ֆինանսական պայմանները։ Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի։ 23-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական […] ...
18:06 22.11.2024
Հութիները հայտարարել են Իսրայելի ավիաբազայի վրա հիպերձայնային հրթիռի արձակման մասինԵմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հաղորդել է Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազային «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով հարվածելու մասին, ասվում է հութիների ռազմական հրամանատարության հայտարարության մեջ: «Եմենի զինված ուժերի ռազմաօդային ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ հարված են հասցրել օկուպացված տարածքների հարավում՝ Նեգևի շրջանում գտնվող իսրայելական թշնամու «Նևաթիմ» ավիաբազային», – նշվում է […] ...