12:34 06.07.2019
SHANTNEWS.am-ը տեղեկություններ է ստացել, որ երեկ կենդանիների անկման դեպք է գրանցվել նաև Ծափաթաղում: Շուրջ 35 կովեր փքվել են, որից 5-ը սատկել է:
Հիշեցնենք, որ վերջին օրերին սա միակ համայնքը չէ, որտեղ կենդանիների անկման դեպքեր են գրանցվում: Լուրեր շրջանառվեցին, որ պատճառը Սևանա լճի «ծաղկած» ջուրն է, քանի որ կենդանիները հենց լճի տարածքում էին արածում:
«Հիմա, թե ինչքանո՞վ է ջրի հանգամանքը … Մասնագետներն ասում են, որ ինչ ջուր էլ խմեին, պիտի տենց լինեին, որովհետև թունավոր խոտը կերել են արդեն: Յոնջա են ասում, դա լինում է տևական անձրևներից հետո, ծաղկման շրջանում թունավոր է, եթե անասունը ուտում է, փքվում է , եթե ջուրն էլ խմում է, արդեն վերջ՝ կա´մ պիտի սատկի, կա´մ պիտի մորթվի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավար (Ծափաթաղը մտնում է խոշորացված համայնքի մեջ) Սուլիկո Շուշանյանը՝ հավելելով, որ մոտ 80 գլուխ կով փրկվել է կենդանաբույժների միջամտություններից հետո:
Ըստ Սուլիկո Շուշանյանի՝ նմուշներ են վերցվել, արդյունքի մասին հավանաբար կասեն երկուշաբթի:
«Մասնագետների ասելով, դա այնքանով կապ ունի ջրի հետ, որ թունավոր խոտը ուտելուց հետո ջուր են խմել»,- հավելել է համայնքապետը:
SHANTNEWS.am-ի այն նկատառմանը, թե այդ տարածքում առվույտ միշտ էլ աճել է, ինչպե՞ս է ստացվում, որ հենց այս տարի են անկման դեպքերը գրանցվել, Սուլիկո Շուշանյանը պատասխանել է, որ դեպքեր միշտ էլ եղել են:
«Դա բոլոր ժամանակներում էլ եղել է, վախտ է լինում, ավելի շատով է լինում: Ուղղակի, որ քանակը շատ է եղել, Մարտունիում էլ է եղել, Վարդենիսում էլ, մտածել են, որ Սևանի ջրից է: Անձամբ իմ անասունները հենց մտել են Ազգային պարկի անտառ, էդ թունավոր յոնջայից կերել են, մի երեք-չորս հատ սատկել է: 5 օր հետո ենք գտել»,- ասել է համայնքապետը:
Հարցին` ինչո՞ւ են կենդանիները հայտնվում ազգային պարկի տարածքում, Շուշանյանն ասել է, որ քանի որ արևային օրերին արոտները պակասել են, այդ իսկ պատճառով կենդանիներին անտառ են տանում:
«Թողնում են անտառում, անասնապահ էլ չկա, հենց այդպես թողնում են, անասունն էլ ուր ասես հասնում է: Արդյունքն էլ դա է լինում»,- հավելել է համայնքապետը:
Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հետևյալն էր գրել.
«Փքման դեպքեր կան նաև Մարտունիում, հասցրել են սպանդի ենթարկել: Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողության տակ են: Տասնյակ անկումներ չկան, կա 4 անկում, անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել է, դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ տարածք, որտեղ աճում է առվույտ:
Մասնագետները գիտեն, որ մատղաշ, թաց առվույտը, որոճողների մոտ առաջացնում է փքվածություն, և որպես հետևանք նաև անկումներ: Նախնական տվյալներով` հենց դա է պատճառը: Ավելի ստույգ կիմանանք համապատասխան ախտորոշիչ միջոցների ավարտից հետո: Հրահանգել եմ, որ դեպքի վայր մեկնեն լաբորատորիայի համապատասխան մասնագետները»:
Գեորգի Ավետիսյանը նաև ավելացրել էր, որ այդ տարածքում հաճախ են լինում նման դեպքեր:
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...