09:06 06.07.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ այցով գտնվում է Վիետնամում, տեղեկություն է տարածել ՌԴ նախագահ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, նկատելով նաև, որ մինչ այդ հեռախոսազրույցներ էր ունեցել ԵՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ:
Պուտինի հետ հեռախոսազրույցը փաստորեն տեղի ունեցավ որոշակի ուշացումով՝ մյուսների համեմատ իհարկե: Թեև հնարավոր է, որ այդ հանգամանքը կապված էր Պուտինի արտակարգ գրաֆիկի հետ, որն առաջացել էր հուլիսի 1-ին Ռուսաստանի ռազմածովային ուժերում տեղի ունեցած ողբերգական վթարի առիթով: Ստորջրյա հետազոտական ապարատի հրդեհի հետևանքով զոհվել են դրանում եղած 14 նավաստիներ, որոնց մեծ մասը՝ բարձր սպայական դասի ներկայացուցիչներ: Ռուսաստանի իշխանությունը զգալիորեն գաղտնի է պահում վթարի հետ կապված տեղեկությունը, իսկ փորձագիտական և մեդիաշրջանակները, այդ թվում՝ միջազգային, կասկածում են, որ վթարի ենթարկված ստորջրյա սարքավորումում գտնվող անձնակազմը իրականացրել է գաղտնի օպերացիա, որի հանրայնացում ՌԴ իշխանությունը չի ցանկանում:
Այդ իրավիճակում իհարկե Պուտինը կարող էր չունենալ Հայաստանի վարչապետի հետ ԵՏՄ և երկկողմ թեմաներով կապված հեռախոսազրույցի ժամանակ: Առավել ևս, որ այդ ընթացքում էլ նա պատրաստվում էր Իտալիա և թերևս ավելի շուտ՝ Վատիկան կատարելիք այցին: Հուլիսի 4-ին ՌԴ նախագահը հանդիպել է Հռոմի պապի հետ: Իտալիա այցի ընթացքում եղել է նաև հանդիպում այդ երկրի նախագահի և վարչապետի հետ, սակայն մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ Պուտինի բուն այցի նպատակը Վատիկանն էր և Պապի հետ հանդիպումը: Դրա մանրամասները հրապարակված չեն, ու թեև ազդարարվել է, որ թեմաները լինելու են Ուկրաինան և Սիրիան, այդուհանդերձ կասկածից վեր է, որ թեմաները սահմանափակ չեն թե՛ քանակի, թե՛ նաև նշված թեմաները այլ հարցերի հետ փոխկապակցվածության առումով:
Եվ այդ իմաստով, ի դեպ, հատկանշական է նաև, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունենում Վատիկան այցից անմիջապես հետո: Ընդ որում, պետք է ենթադրել, որ Փաշինյանին զանգահարել է Պուտինը: Հազիվ թե Հայաստանի վարչապետը Հանոյ այցի ընթացքում փորձեր կապվել ՌԴ նախագահի հետ, եթե չէր հաջողվել կապվել մինչ այդ:
Բացի այդ, Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ չի նշվում, թե ում նախաձեռնությամբ է եղել զրույցը: Սակայն եթե այն լինում է, այսպես ասած, ոչ ռուսական կողմի նախաձեռնությամբ, Կրեմլը նախընտրում է շեշտել այն՝ ընդգծելու համար, որ ուզել են խոսել Պուտինի հետ, ոչ թե հակառակը:
Ըստ այդմ՝ պետք է ենթադրել, որ Վատիկան և Իտալիա այցն ավարտելուց հետո, գրեթե անմիջապես հետո ՌԴ նախագահն է կապվել Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել են եվրասիական ինտեգրացիայի ու երկկողմ հարցեր, այդ թվում՝ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունենալիք ԵՏՄ Վեհաժողովի օրակարգի հարցը: Տեղ գտե՞լ է դրանում Երևանի համար ներկայումս կարևոր՝ գազի գնագոյացման խնդիրը, թե՞ Պուտինն այդ հարցը Երևանի հետ կքննարկի երկկողմ ձևաչափով:
Անկասկած է նաև, որ Փաշինյան-Պուտին ձևաչափի հարցերի շրջանակը բավականին լայն է և չի սահմանափակվում գազով, և ավելին՝ գազն այդ լայն փաթեթի տարր է, իսկ բուն խնդիրը թերևս շարունակում է մնալ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերության ճարտարապետության վերափոխման հարցը, որը մարտահրավեր և միաժամանակ կենսական ու կարևոր անհրաժեշտություն է ամենևին ոչ միայն Հայաստանի համար»:
11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին11:44 26.11.2024
Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներԴիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։ «Վարորդներին հորդորում ենք երթեւեկել ձմեռային անվադողերով»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
11:38 26.11.2024
Արևմուտքը փորձում է գունավոր հեղափոխություն կազմակերպել Վրաստանում․ԼավրովՀավաքական Արեւմուտքը ներքին հակամարտություններ է հրահրում եւ փորձում գունավոր հեղափոխություն սանձազերծել Վրաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման 20-րդ հանդիպմանը։ «Հավաքական Արևմուտքը հրահրում է ներքին հակամարտություններ, լարվածության օջախներ և չի անտեսում տարբեր կեղտոտ աշխարհաքաղաքական տեխնոլոգիաները՝ լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմների կազմակերպումից մինչև […] ...
11:31 26.11.2024
ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող սննդամթերքի առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և ոչ բոլոր դեպքերում […] ...
11:24 26.11.2024
Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերություններըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությունը կարեւոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։ «Նշելով, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետում նա հատուկ ուշադրություն է […] ...
11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհինՆոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...