Ինչո՞ւ և ինչպե՞ս է ՍԴ նախագահի պաշտոնը դարձել վիճարկելի. փորձել է պարզել SHANTNEWS.am-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Ինչո՞ւ և ինչպե՞ս է ՍԴ նախագահի պաշտոնը դարձել վիճարկելի. փորձել է պարզել SHANTNEWS.am-ը

19:24 05.07.2019

Մայր օրենքի գերակայությունն ապահովող բարձրագույն մարմինը Սահմանադրական դատարանն է, որի շուրջ վերջին օրերին Հայաստանում ծավալվող զարգացումները տարբեր բնորոշումներ են ստանում, ընդհուպ մինչև Սահմանադրական ճգնաժամ:

Ինչո՞ւ և ինչպե՞ս է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը դարձել վիճարկելի, ինչպե՞ս է արձագանքել իրավական դաշտն ու այս պայմաններում ինչպե՞ս է տեղի ունենալու Սահմանադրական արդարադատության ձևավորումը:

24 տարի առաջ այս օրը հանրաքվեի միջոցով հայ ժողովուրդը ձգտում էր հասնել կայուն ու հուսալի իրավական միջավայրի ձևավորման: Սահմանադրական արդարադատությունը չի վիճարկվում, Մայր օրենքը գերակա է: Այս սկզբունքով ընտրվեց Սահմանադրությունը, որը մեկնաբանելու բացառիկ իրավունքը Սահմանադրական դատարանինն է: Առավելություն, որից օգտվելու մեծագույն ցանկությունն ԱԺ բերեց իրավական հիմնավոր գիտելիքներով երեք թեկնածուի, նրանցից Վահե Գրիգորյանին՝ երկրորդ անգամ, հենց նա էլ ընտրվեց ՍԴ դատավոր: Իսկ այն, ինչ հայտարարեց խորհրդարանում երդման ժամանակ, անակնկալ էր շատերի համար:

Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանը 2018թ. մարտի 21-ին ընտրվել է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն՝ 6 տարի ժամկետով ու հրաժարական չի տվել: Անգամ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահի պաշտոնում տեսնող խորհրդարանական մեծամասնության համար էր անսպասելի, բայց իրավական կրթությամբ պատգամավորներն ընդունեցին հայտարարությունն ի գիտություն:

Ո՞վ է ի վերջո Սահմանադրական դատարանի նախագահը, հավակնորդ Վահե Գրիգորյանը դեռ լուռ է, իսկ Հրայր Թովմասյանը շարունակում է կատարել նախագահի պարտականությունները:

Իրավիճակի վերաբերյալ իշխանությունը լուծումներ չի առաջարկում, ըստ հայտարարությունների՝ սպասում են Հրայր Թովմասյանի քայլին՝ վստահ լինելով, որ դրանով կլեգիտիմացնեն ՍԴ աշխատանքն ու դուրս կգան ճգնաժամից: Իսկ իրավագետների կողմից հնչում են այլ գնահատականներ: Ըստ այնմ՝ ոչ թե ՍԴ-ում կա ճգնաժամ, այլ կա սահմանադրական մտքի ճգնաժամ: Այն հաղթահարելու համար պետք է վեր դասվեն Սահմանադրական արժեքները ու այս ճանապարհով ձևավորվի ժողովրդավարությունը:

Մանրամասները` տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

22:24 22.11.2024

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

Եվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

BACK_TO_TOP