Աննա Հակոբյանը Վիետնամի վարչապետի տիկնոջը հրավիրել է Հայաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+14.09 oC

Աննա Հակոբյանը Վիետնամի վարչապետի տիկնոջը հրավիրել է Հայաստան

17:20 05.07.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 5-ին Հանոյում հանդիպել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության վարչապետի տիկին Թրան Նգյուետ Թուին։ Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է Հանոյում ստացած իր տպավորությունները՝ շեշտելով, որ նկատել է բարություն վիետնամցի ժողովրդի աչքերում․ ըստ Հակոբյանի, այդ բարության հիմքը վիետնամական ավանդական երաժշտությունն է, որը լսելուց հետ անհնար է զգալ չարություն կամ զայրույթ։

«Շատ կարևոր է Ձեր այցը և այն կարող է խթան հանդիսանալ երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Ես գիտեմ, որ Հայաստանը դարավոր պատմություն և հարուստ մշակութային ժառանգություն ունի։ Եվ յուրաքանչյուր տարի Հայաստանն ունենում է զբոսաշրջիկների մեծ հոսք։ Ես հույս ունեմ, որ կկարողանամ այցելել Ձեր պատմական երկիրը»,- ասել է Թրան Նգյուետ Թուին։

Աննա Հակոբյանն ի պատասխան նշել է.

«Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։ Ձեր երկիրը հիասքանչ է, և ես իսկապես սիրահարվել եմ Ձեր քաղաքին։ Այն շատ գեղեցիկ է և շատ հարմարավետ։ Ես հիացած եմ Ձեր ժողովրդի հյուրընկալությունից։ Ես հույս ունեմ, որ Դուք և Ձեր ամուսինը ժամանակ կգտնեք և կայցելեք մեր երկիր։ Ես ձեզ հրավիրում եմ Հայաստան և վստահ եմ, որ ինչպես ես սիրեցի Ձեր երկիրը, Դուք էլ կսիրեք Հայաստանը»:

Նա հավելել է, որ փոխադարձ այցելությունները կնպաստեն ինչպես ընտանիքների, այնպես էլ երկու ժողովուրդների և պետությունների միջև բարեկամությանը։ Ի պատասխան Թրան Նգյուետ Թուին շեշտել է, որ Հայաստանն ու Վիետնամն ունեն դարավոր բարեկամություն և այսօր էլ պետք է ջանքեր գործադրել այդ հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ։

«Մենք շնորհակալ ենք այն աջակցության համար, որ Հայաստանը ցուցաբերել է Վիետնամին ինչպես անկախություն ձեռք բերելու տարիներին, այնպես էլ հետագայում»,- ասել է Վիետնամի վարչապետի տիկինը։

Հանդիպմանը զրուցակիցները խոսել են կանանց դերի կարևորության և խաղաղության պահպանման մասին։

«Ամուսնուս հետ ճանապարհին խոսքում էինք, թե որքան հզոր է վիետնամցի ժողովուրդը, որ կարողացել է պայքարել և պահպանել իր անկախությունը Դա շատ խիզախ քայլ էր։ Ես գիտեմ, որ այդ ձեռքբերումը հեշտ չի եղել, եղել են զոհեր, կորուստներ, բայց պետությունը, երկիրը արժե դրան»,- ասել է ՀՀ վարչապետի տիկինը։

«Հենց այդ զոհերի պատճառով է, որ մեր երկիրն այդչափ կարևորում է խաղաղությունը»,- շեշտել է Վիետնամի վարչապետի տիկինը։

Համաձայնվելով՝ Աննա Հակոբյանը պատմել է, որ Հայաստանն էլ արդեն 30 տարի ներքաշված է պատերազմի մեջ։ Նա պատմել է Արցախի պատմության և Արցախի հիմնախնդրի մասին։ Այդ համատեքստում Աննա Հակոբյանը ներկայացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը՝ շեշտելով, որ արշավի նպատակը մեկն է՝ կանանց, մայրերի, քույրերի շնորհիվ բարձրացնել խաղաղության պահպանման հարցն ու կոչ անել հակամարտությունները լուծել ոչ թե զենքի, այլ խաղաղ ճանապարհով։ Թրան Նգյուետ Թուին ողջունել է նախաձեռնությունը՝ հավելելով, որ խաղաղությունը բացառիկ արժեք է։ Հանդիպմանը երկու երկրների վարչապետների տիկինները խոսել են նաև իրենց այլ նախաձեռնությունների մասին։ Աննա Հակոբյանը ներկայացրել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությունը, իսկ տիկին Թուին պատմել է, թե ինչպես է աջակցում արյան հիվանդություններ ունեցող անձանց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ գործադիրի որոշումները

20:40 17.04.2025

Կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ գործադիրի որոշումները

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկով ստեղծվելու է «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որի շահառուն հեռուստադիտողն է: Մեկ այլ ծրագրով  պետությունը տարբեր ուղղություններով   կաջակցի տեխնոլոգիական ընկերություններին: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները։ ...

Տղաները հիանալի էին. Ինձագին` «Ինտեր»-«Բավարիա» դիմակայության մասին

20:28 17.04.2025

Տղաները հիանալի էին. Ինձագին` «Ինտեր»-«Բավարիա» դիմակայության մասին

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է իր տպավորություններով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բավարիայի» հետ ոչ-ոքիից հետո, որը թույլ է տվել իր թիմին դուրս գալ կիսաեզրափակիչ։ «Հրաշալի երեկո էր։ Մենք մեր երկրպագուների աչքի առաջ հաղթահարեցինք շատ ուժեղ թիմի արգելքը։ Մենք երկու հիանալի հանդիպում անցկացրինք և ամեն ինչ տվեցինք։ Տղաները հիանալի էին։ «Բավարիան» շատ […] ...

Ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները

20:17 17.04.2025

Ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները

Այս տարի ևս առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները: Ակտիվ և առողջ ապրելակերպին ուղղված խմբակները նպատակ ունեն ավագ սերնդի համար ձևավորել առողջ կենսակերպ` խթանելու ֆիզիկական ակտիվությունն ու կյանքի որակը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

20:00 17.04.2025

SHANTNEWS

Նեյմարը նորից վնասվածք է ստացել

19:54 17.04.2025

Նեյմարը նորից վնասվածք է ստացել

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը նորից վնասվածք է ստացել, հայտնում է ESPN-ը: 33-ամյա Նեյմարը «Աթլետիկո Մինեյրոյի» դեմ Բրազիլիայի առաջնության հերթական տուրի խաղի 34-րդ րոպեին վնասվածք ստանալուց հետո արտասվելով հեռացել է խաղադաշտից: Հիշեցնենք, որ Նեյմարը վերջերս էր ապաքինվել վնասվածքից: Նա 6 շաբաթվա ընդմիջումից հետո նախորդ տուրում էր վերադարձել խաղադաշտ: ...

Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է․ կանցկացվեն մի շարք միջոցառումներ

19:48 17.04.2025

Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է․ կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ՝ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ասուլիսը։ Ներկայացվել են Հուշարձանների և տեսարժան վայրերի […] ...

BACK_TO_TOP