12:15 05.07.2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը այսօր Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումների արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում խոսեց գեներալի կոչում ստանալու, պատասխանատվության մեծացման մասին: Նա բոլոր բարեխիղճ ծառայողներին մաղթեց՝ լինեն գեներալ:
Հարցին՝ շատ հեշտ չտրվե՞ց այդ կոչումն իրեն, քանի որ մեկ տարվա ընթացքում ստացվեց, մինչդեռ ուրիշները տարիների ընթացքում են արժանանում նման կոչման, Օսիպյանն ասաց.
«Ես մոտ 10 տարի գնդապետ եմ, գնահատականը… Եթե Դուք այդպես եք գտնում, իմ կատարած աշխատանքների գնահատականը ես չտամ, հասարակությունը և իմ գործընկերներն ավելի լավ կտան գնահատականը»:
Օսիպյանը նշեց, որ նոր կոչումն ավելի է պարտավորեցնում, որ ավելի բարեխիղճ ծառայեն հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի:
18:52 15.04.2025
Սպերցյանի գործակալը հրաժարվել է հայ ֆուտբոլիստի` անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակիցՀայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող էր կարիերան շարունակել «Նոթինգհեմ Ֆորեսթում»։ Անգլիական ակումբի ներկայացուցիչները կապվել են հայ ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտայի հետ, սակայն նա մի շարք պատճառներով հրաժարվել է Էդուարդի՝ կարիերայի շարունակության այդ տարբերակից։ Պատճառները չեն նշվում: Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում 29 խաղում 7 գոլ է խփել, կատարել 4 գոլային փոխանցում։ ...
18:40 15.04.2025
Պորոշենկոն Զելենսկիի գրասենյակին մեղադրել է իշխանությունը յուրացնելու մեջՎլադիմիր Զելենսկիի գրասենյակը սկսել է չարաշահել Ուկրաինայում ռազմական դրության երկարաձգումը և սկսել է յուրացնել իշխանությունը։ Նման կարծիք է հայտնել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։ «Այժմ մտցվում է ռազմական դրության ևս մեկ երկարացում։ Սա 15-րդ անգամն է, որ խորհրդարանին խնդրում են աջակցել դրան։ Բայց ինչո՞ւ դրա ավարտից մեկ ամիս առաջ։ Ուզում եմ շեշտել, որ պետք է […] ...
18:30 15.04.2025
Մյուլերը «Բավարիայում» հատել է 60000 խաղային րոպեի շեմըԹոմաս Մյուլերը Մյունխենի «Բավարիայի» կազմում հատել է 60000 խաղային րոպեի շեմը։ Դա տեղի է ունեցել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի հերթական տուրի խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով: 35-ամյա հարձակվողը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 745 խաղ, խփել 248 գոլ և կատարել 273 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ ամռանն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո գերմանացին […] ...
18:20 15.04.2025
Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվել է Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացըԱրդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (ՊՀԱԾ4) և Հարավային Կովկասում թվայնացման հնարավորությունների ապահովման նպատակով իրականացվող տեխնիկական աջակցության շրջանակում: Պատվիրակությունը ղեկավարել են Համաշխարհային բանկի աշխատախմբի ղեկավարներ՝ Արման Վաթյանը և Խուրամ Ֆարուկը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՊՀԱԾ 4 ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացը 2024 թվականի նոյեմբերի վերջին առաքելությունից […] ...
18:11 15.04.2025
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերըԱպրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության […] ...