20:33 04.07.2019
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն ԱՄՆ անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ամերիկացի ժողովրդին։ Նա նշել է, որ մեր պետության և ժողովրդի շահերից է բխում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կայուն և հետևողական զարգացումը։ Ղազինյանն իր պատրաստակամությունն է հայտնել կոնկրետ նախաձեռնություններով նպաստել հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացմանը:
Օրերս նամակով պաշտոնապես դիմել է ԱՄՆ Սենատի Հանրապետական մեծամասնության ղեկավար, սենատոր Միտչել Մակկոնելին` խնդրելով և պահանջելով ԱՄՆ սենատում նախաձեռնել քննարկումներ՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992թ. ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907 բանաձևի ամբողջական վերագործարկման շուրջ:
«Ադրբեջանական լոբբիստները, ներառյալ նավթային ընկերությունները, ջանք ու ռեսուրսներ չխնայեցին 907 բանաձևը չեղարկելու համար, ինչը տվեց իր արդյունքը 2001թ. Ջորջ Բուշ կրտսերի նախաձեռնությամբ այն շրջանցելու մասին Կոնգրեսի համապատասխան որոշմամբ: Այդ ժամանակաշրջանում ԱՄՆ նեո-պահպանողականները Ադրբեջանին դիտարկում էին որպես ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում կարևոր լոգիստիկ հանգույց, ինչը և առիթ դարձավ նշված բանաձևը մասամբ կասեցնելու համար: Որպես կասեցման հիմք ԱՄՆ նախագահի վարչակազմը ներկայացրել էր Ադրբեջանի հավաստիացումներն այն մասին, որ այն Արցախի ժողովրդի նկատմամբ չի կիրառի որևէ ագրեսիվ գործողություն: Սակայն 2016թ. ապրիլին ազատ Արցախի դեմ ուղղված ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիան ցույց տվեց, որ այդ բոլոր հավաստիացումները կեղծ էին, ինչը պետք է համարժեք արձագանք ստանա ազատ աշխարհի առաջնորդ ԱՄՆ կառավարության կողմից»,- ասված է պաշտոնական նամակում:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ Սենատի Հանրապետական մեծամասնության առաջնորդը կըմբռնի Արցախի ժողովրդի գլխին կախված գոյության վտանգի լրջությունը, հատկապես՝ վերջին տարիներին Ադրբեջանում սկսված սպառազինությունների մեծածավալ ձեռքբերման և խիստ ռազմական հռետորաբանության շրջանակներում:
12:35 10.04.2025
Երևանի քրեական ոստիկանները 44-ամյա տղամարդու մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ապրիլի 8-ին Գյուլբենկյան-Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում ձերբակալել են Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 5,02 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է։ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...
12:29 10.04.2025
Չինաստանում հայտարարել են, որ չեն հանդուրժի ԱՄՆ-ի կողմից ավելորդ ճնշումըՊեկինը չի դիմանա Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը և կշարունակի պաշտպանել իր շահերը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՉԺՀ-ի առևտրի նախարարության ներկայացուցիչ Հե Յոնցյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Չինաստանը կշարունակի բարձրացնել ԱՄՆ-ից ներմուծման մաքսատուրքերը։ «Ես չեմ մեկնաբանի հիպոթետիկ հարցերը, բայց ուզում եմ ընդգծել, որ առևտրային պատերազմում հաղթողներ չկան, իսկ պրոտեկցիոնիզմը ճանապարհ է դեպի ոչ մի […] ...
12:14 10.04.2025
Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...
12:05 10.04.2025
Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...
11:53 10.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...