20:26 04.07.2019
Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ՝ ղեկավար Յորղոս Լիլիկասի եւ տեղակալ Նիկոս Տոռնարիտիսի ղեկավարությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կիպրական կողմը, ողջունելով ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը, նշել է, որ երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ կապերը գալիս են դարերի խորքից եւ առանձնանում իրենց յուրօրինակ ջերմությամբ, ընդհանուր պատմությամբ եւ արժեհամակարգով։ Կողմերն առանձնահատուկ կարեւորել են Հայաստան-Կիպրոս խորհրդարանական սերտ համագործակցության առկա ձեւաչափը եւ ընդգծել հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել Կիպրոսում ապրող հայ համայնքի գործունեությանը։
Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել հանձնաժողովի անդամներին Հայաստանին առնչվող բոլոր սկզբունքային հարցերում մեր երկրի կողքին լինելու եւ երկու պետությունների առջեւ կանգնած մարտահրավերներին միասին դիմակայելու համար։ Ազգային ժողովի նախագահը հաջողություն է մաղթել հանձնաժողովի հետագա աշխատանքներին` նշելով, որ Հայաստանում կայացած վերջին խորհրդարանական ընտրություններից հետո վերջինիս գործունեությունում նորանոր հորիզոններ են բացվում։
Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Մխիթար Հայրապետյանը մատնանշել է երկու երկրների միջեւ արտաքին քաղաքականության երեք հիմնական` եվրոպական, եվրասիական եւ մերձավորարեւելյան ուղղությունները, որոնց շրջանակներում հանձնաժողովականները կձեւավորեն իրենց հիմնական անելիքը։ Մխիթար Հայրապետյանը կարեւորել է Կիպրոսի դերակատարությունը ՀՀ-ԵՄ հարաբերություններում, ինչպես նաեւ Հայաստանի դերակատարությունը` որպես ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության արդյունավետ կամուրջ։
Հանձնաժողովի անդամները հանդես են եկել հայտարարություններով։
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում14:20 02.04.2025
Սարգիս Խանդանյանը կարևորել է Կիպրոսի հետ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումըԱրտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 2-ին հանդիպել է ՀՀ-ում Կիպրոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսին: Ողջունելով դեսպանին՝ Սարգիս Խանդանյանը կարեւորել է Կիպրոսի հետ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը: Նա մեծ ձեռքբերում է համարել երկու երկրներում դեսպանատների բացման իրողությունը: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ բարձր մակարդակի հարաբերություններ են ձեւավորվել խորհրդարանական դիվանագիտական […] ...
14:11 02.04.2025
Պեսկովը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումների մասինՌուսաստանը շարունակում է շփումները ամերիկացիների հետ տարբեր մակարդակներով և տարբեր թեմաներով, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարող է ապրիլին կամ «մի փոքր ուշ» մեկնել Սաուդյան Արաբիա, որը նախկինում նշվում էր որպես Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդների հանդիպման հնարավոր վայր: «Մենք շարունակում ենք շփումները տարբեր մակարդակներով, տարբեր ուղիներով ամերիկացիների […] ...
14:00 02.04.2025
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությանըՖրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց Փարիզի Շոայի հուշահամալիր-թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությանը։ Հոլոքոստի պատմությունն ուսումնասիրող Եվրոպայի խոշորագույն կենտրոններից մեկում կազմակերպված այս միջոցառմանը ներկա էին Շոայի հուշահամալիրի տնօրեն Ժակ Ֆրեջը, ցուցահանդեսի համադրող, ֆրանսահայ անվանի պատմաբան Կլեր Մուրադյանը, Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր։ Հայոց ցեղասպանության ոգեկոչման […] ...
13:49 02.04.2025
Մխիթար Հայրապետյանը Տալլինում հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր Տալլինում հանդիպել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ «Քննարկեցինք մեր երկրների միջև ոլորտային համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով հատկապես թվայնացման, կիբերպաշտպանության և արհեստական բանականության կարգավորման ուղղություններով փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը։ Հանդիպումից հետո մասնակցեցինք Էստոնիայի ԱԳՆ-ում կազմակերպված աշխատանքային զեկույցների ու քննարկումների, որտեղ ներկայացվեցին թվային կառավարման […] ...
13:40 02.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երեք թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Աշոտ Հայրապետյանին, Արմենուհի Հարությունյանին եւ Անահիտ Աբրահամյանին: ...
13:32 02.04.2025
Վուչիչն ասել է, որ համաշխարհային առաջնորդները գաղտնի բանակցություններ են վարում Պուտինի հետԱշխարհի մի քանի առաջնորդներ գաղտնի բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Ես Պուտինին երեք տարի չեմ տեսել, իսկ նրանցից շատերը (համաշխարհային առաջնորդներ) գաղտնի խոսել են նրա հետ: Եվ ես գիտեմ առնվազն երկու ազդեցիկ առաջնորդների, ովքեր գաղտնի խոսել են նրա հետ», – ասել է նա բլոգեր […] ...