13:44 17.11.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Գյումրիում ներկա է գտնվել «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի բացմանը: Վարչապետը նշել է, որ համաժողովի անվանումը ճիշտ նպատակ է արտահայտում. Հայաստանում նպատակ է դրվել զարգացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես մեր տնտեսության առաջ մղող ուղղություններից մեկը, որը ներդրումների ներգրավման և արտահանման մեծ ներուժ ունի:
Կարեն Կարապետյանի խոսքով Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականի մեջ առանցքային կարևորություն ունի մարզային և համայնքային զարգացումը:
Այս երկուսի համադրումը ցանկալի արդյունք կարող է ապահովել: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը լավ օրինակ է, թե ինչպես կարելի է մարզում հիմնել և զարգացնել մի կառույց, որը խթանում է տեխնիկական և գործարար հմտությունների զարգացումը, նպաստում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինովացիոն հետազոտմանն ու զարգացմանը, իրականացնում է մտքի և տաղանդի կոմերցիալիզացիա և այն վերածում գործող հաջողակ բիզնեսների»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ մոտ երեք տարվա գործունեության արդյունքում Տեխնոլոգիական կենտրոնն արդեն ստեղծել է մոտ 200 աշխատատեղ, ունի մոտ 100 շահառու կազմակերպություն, տարեկան պատրաստում է ավելի քան 500 մասնագետ:
Կենտրոնում գործում է 25 տեղական և արտասահմանյան կազմակերպություն:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումն անմիջական կապ ունի ստրատեգիական նշանակություն ունեցող Թվային օրակարգի հետ, որը ձևակերպելու և իրականացնելու համար «Թվային Հայաստան» հինադրամը և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն աշխատում են միասին:
Առանց թվային օրակարգի իրականացման անհնար է մեր երկրի, մեր տնտեսության զարգացումն ու առաջխաղացումը: Այն հնարավորություն է տալու ապահովել մեր երկրի մրցունակությունը, բարձրացնել պետական կառավարման համակարգի արդյունավետությունը եւ թափանցիկության մակարդակը, բարելավել բիզնես միջավայրը: Թվային օրակարգի զարգացման և իրականացման մեջ մեծ դեր կարող են խաղալ մեր տեխնոլոգիական կենտրոնները: Պետությունը չափազանց շահագրգռված է, ողջունում և քաջալերում է մեր տեխնոկենտրոնների մասնակցությունն այս գործընթացին»,- շեշտել է Կարեն Կարապետյանը
16:17 10.04.2025
Կապահովվի զինված ուժերում կանանց ներգրավվածության աճըՀՀ զինված ուժերում սերժանտական համակարգի կայացման, հատուկ ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի, ուսումնական ստորաբաժանումներում անմիջականորեն ուսումնառության գործընթացում ներգրավված կամ հրահանգչի որակավորում ունեցող կադրերի, կանանց գումարտակում համալրվածության մակարդակի և որակների բարձրացման, օտարերկրյա պետությունում ուսումնառության գործուղված կուրսանտների հետ կապված առաջացած խնդիրը լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ զինված ուժերում մեծ աշխատանքներ են կատարվում […] ...
16:12 10.04.2025
Նախատեսվում է հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժըԳործադիրը հաստատել է ՀՀ-ից միայն մշակութային արժեքների արտահանման լիցենզիայի (եզրակացության) կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հիման վրա արտահանվող ստեղծագործությունների՝ վերջին 50 տարում մահացած հեղինակների ցանկը: Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը՝ դրանով նպաստելով մշակութային ժառանգության և մշակութային արժեքների շարժի օրինականության պահպանմանը: Արդյունքում՝ անկախ ստեղծման ժամանակից այդ ստեղծագործողների […] ...
16:06 10.04.2025
Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է կայանված «Nissan»-ի և «Hyundai»-ի վրաԱյսօր՝ ապրիլի 10-ին, Երևանի տարբեր վարչական շրջաններում ծառերի կոտրման ու տապալման դեպքեր են տեղի ունեցել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում քամու հետևանքով Տերյան փողոցի թիվ 54 հասցեի հարևանությամբ ծառը կոտրվել ու ընկել է կայանված «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաների վրա: Բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանած պարեկները սահմանազատել են տարածքը: Ահազանգով ժամանել են նաև […] ...
16:00 10.04.2025
Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է ուսանողների հետՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ապրիլի 10-ին հանդիպել է մարզերի քոլեջների՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում դուալ կրթական համակարգով սովորող ուսանողների հետ: Հանձնաժողովի նախագահը մանրամասն ներկայացրել է օրենսդիր մարմնի գործառույթները, խոսել հանձնաժողովում իրականացվող աշխատանքների մասին: Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է […] ...
15:45 10.04.2025
Իսրայելական բանակը 24 ժամվա ընթացքում հարվածել է Գազայի հատվածում 35 թիրախիԻսրայելի պաշտպանության բանակը մեկ օրում հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող մոտ 35 թիրախների, հինգշաբթի հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպություններին պատկանող մոտավորապես 35 թիրախների, այդ թվում՝ հարձակումներ դիտակետերի, դիպուկահարների դիրքերի, ահաբեկիչների և ահաբեկիչների ենթակառուցվածքի վրա»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, […] ...
15:35 10.04.2025
Իրանը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մտադրության մասինԻրանը դիտարկում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը դադարեցնելու հնարավորությունը, եթե այլ երկրների սպառնալիքները շարունակվեն, հինգշաբթի ասել է Իսլամական Հանրապետության առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին։ «Շարունակական արտաքին սպառնալիքները և Իրանի դեմ ռազմական հարվածի համար պայմանների ստեղծումը կարող են հանգեցնել կանխարգելիչ միջոցների, ինչպիսիք են՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների արտաքսումը երկրից և գործակալության հետ համագործակցության դադարեցումը»,- գրել է […] ...