Միացյալ Նահանգներում ցույցեր են անցկացվել նախագահ Թրամփի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+18.09 oC

Միացյալ Նահանգներում ցույցեր են անցկացվել նախագահ Թրամփի դեմ

23:18 03.07.2019

Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահի նստավայրի դիմաց, ցույցեր են անցկացվել Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ։ Ընդ որում, մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցն ընդամենը մեկն է երկրի ամբողջ տարածքում անցկացված ցույցերից։

Ցուցարարների հիմնական դժգոհությունը կապված է Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանին ձերբակալվող մեքսիկացի միգրանտների երեխաների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի հետ։ Այսօր Վաշինգտոնում հավաքված ցուցարարները նախագահից պահանջել են վերջ տալ այդ երեխաներին հատուկ ճամբարներ ուղարկելուն։

Ցուցարարներն իրենց պահանջները ներկայացրել են պաստառներով, որոնց գրառումները հետևյալն են եղել․

  • Պահանջում ենք արդարություն,
  • Ընտանիքները պետք է միասին մնան,
  • Ո՛չ երեխաների ճամբարներին։

Ցուցարարների պնդումների համաձայն՝ այդ ճամբարներում անմարդկային պայմաններ են, և երեխաներին չի կարելի այնտեղ պահել։ Այս պահանջներով ցույցերը նախատեսված էր անցկացնել ԱՄՆ 180 քաղաքներում, նույնիսկ մեքսիկացի ներգաղթյալներից ամենաքիչը տուժած Ալյասկա նահանգում։ Սակայն նախատեսված ցույցերը հաջողվել է անցկացնել միայն 100 քաղաքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ՝ բանակցությունների վայր

10:53 10.04.2025

Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ՝ բանակցությունների վայր

Ռուսաստանից և ԱՄՆ-ից պատվիրակություններ են ժամանել Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս բանակցողները ժամանել են տեղական ժամանակով 09:25-ի սահմաններում: Ամերիկյան կողմը ժամանել է 5 րոպե անց։ Սպասվում է, որ բանակցությունները կսկսվեն ժամը 10:00-ին։ ...

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

10:41 10.04.2025

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

10:24 10.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

10:17 10.04.2025

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:08 10.04.2025

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

10:00 10.04.2025

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...

BACK_TO_TOP