ՀԲ-ն հաստատել է Հայաստանի ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի 13,4 մլն եվրո ֆինանսավորումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 10 2024
  • $
    387.29
  • RUBLE
    4.17
  • 433.34
WEATHER
+23.09 oC

ՀԲ-ն հաստատել է Հայաստանի ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի 13,4 մլն եվրո ֆինանսավորումը

14:00 03.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի տրանսպորտային ոլորտի մասնագիտական խմբի պատվիրակությանը։

Նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի ու Համաշխարհային բանկի երկարամյա և արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով բանկի հետ հարաբերությունների դինամիկ զարգացման և որակապես նոր հանգրվան տեղափոխելու հայկական կողմի շահագրգռվածությունը։ Նախարարը միաժամանակ հարկ է համարել նշել, որ բանկի հետ համատեղ իրականացված և ընթացքի մեջ գտնվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը Հայաստանի տնտեսական զարգացման և ենթակառուցվածքային արդիականացման համար կարևոր նախադրյալներ է ստեղծում։

ՀԲ-ի տրանսպորտի մասնագետ Նարգիզ Ռիսկուլովան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանի հետ գործընկերային ու արգասաբեր համագործակցությունը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրերի միջոցով զարգացման նոր դրսևորումներ կստանա։
Նարգիզ Ռիսկուլովան նաև ուրախությամբ հայտնել է, որ ՀԲ-ի տնօրենների խորհուրդը ս․թ․ մայիսին հաստատել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար երկրորդ լրացուցիչ 13,4 մլն եվրո ֆինանսավորումը, որով նախատեսվում է վերականգնել շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերում։

Նկատենք, որ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի առաջին փուլով նախատեսված 170 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհ արդեն վերականգնվել է։ Ավելին՝ ծրագրի տնտեսումների հաշվին հնարավոր է եղել վերականգնել ծրագրով նախատեսվածից ավելին՝ լրացուցիչ 41,1 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ։ Ֆինանսավորման ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում նախատեսվում է վերականգնել 360 կմ ընդհանուր երկարությամբ (ներառյալ հիմնական ծրագրի 170կմ-ը) կենսական նշանակության ճանապարհահատվածներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուպերհամակարգիչը գնահատել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի թիմերի շանսերը 10-րդ տուրից հետո

15:34 01.10.2024

Սուպերհամակարգիչը գնահատել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի թիմերի շանսերը 10-րդ տուրից հետո

Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը գնահատել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի թիմերի շանսերը 10-րդ տուրից հետո։ Ոսկե մեդալներ նվաճելու գլխավոր թեկնածուն գործող չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» է, որի չեմպիոնության հավանականությունը գնահատվում է 45,4 տոկոս։ Երկրորդն ընթացիկ առաջնության առաջատար «Կրասնոդարն» է (30,4 տոկոս), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մոսկվայի «Լոկոմոտիվը» (20,8 տոկոս)։ Ավելի ցածր են գնահատվում Մոսկվայի «Դինամոյի» […] ...

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը աջակցում է առողջապահական ոլորտի ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին

15:29 01.10.2024

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը աջակցում է առողջապահական ոլորտի ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը աջակցում է առողջապահական ոլորտի ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է «Առողջության պահպանման իրավունքը Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածի և Օվիեդոյի կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակներում» թեմայով աշխատաժողովին: Միջոցառումն ընդգծել է ոլորտում մարդու իրավունքների առնչությամբ Հայաստանի հանձնառությունը` առողջապահական համակարգում ընթացող բարեփոխումների օրակարգին համահունչ: Այս առումով Լենա Նանուշյանը […] ...

Կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ հոդվածներում առաջացած բացերը

15:24 01.10.2024

Կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ հոդվածներում առաջացած բացերը

Գործող օրենքում բացակայում են մի շարք դրույթներ, որոնք չեն համապատասխանում արդի պահանջներին: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը` հոկտեմբերի 1-ի ԱԺ հերթական նիստում ներկայացնելով «Բուսասանիտարիայի մասին» օրենքում եւ կից օրենքների փաթեթում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ նրա` նախագծով առաջարկվում է լրացնել հասկացությունների, արտադրող ֆիրմայի, արտադրական տարածքի հոդվածները: Տարանջատվել են […] ...

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

15:20 01.10.2024

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

Գրիզմանը հեռանում է Ֆրանսիայի հավաքականից

15:14 01.10.2024

Գրիզմանը հեռանում է Ֆրանսիայի հավաքականից

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում ելույթներն ավարտելու մասին։ «Հիշողություններով լի սրտով փակում եմ կյանքիս այս փուլը։ Շնորհակաություն այս հրաշալի եռագույն արկածների համար և ցտեսություն»,- սոցցանցերում գրել է 33-ամյա ֆուտբոլիստը։ Գրիզմանը 2014 թվականից էր խաղում Ֆրանսիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 137 հանդիպում, դարձել 44 գոլի ու 38 գոլային փոխանցման հեղինակ։ […] ...

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Հունաստան

15:10 01.10.2024

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Հունաստան

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-27-ն աշխատանքային այց է կատարել Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Անաստասիոս Պոլիխրոնոսի և Հունաստանի հետևակային դպրոցի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ս. Կապրալոսի հետ։ ՀՀ պատվիրակությունը շրջայց է կատարել ռազմաուսումնական հաստատությունների […] ...

BACK_TO_TOP