Հուլիսի 7-14-ը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

Հուլիսի 7-14-ը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը

10:49 03.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ս.թ. հուլիսի 7-14-ը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որը կազմակերպում է «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությունը:

Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից, ընտրվել են մի շարք կինոնկարներ: Փառատոնն ունի միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական) մրցութային ծրագիր, որը ներառում է 12 ֆիլմ ավելի քան 17 երկրներից և կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ, որը  ներառում է 25 ֆիլմ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից և Վրաստանից:

Այս տարվա լիամետրաժ մրցույթի ժյուրին կնախագահի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն, իսկ փառատոնի հատուկ հյուրն է մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը:Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է ռեժիսոր Պիպո Մեցապեսան (Իտալիա): Ժյուրիի կազմում ընգրկված են նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և «Clermont-Ferrand» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը:

«Ոսկե ծիրանի» շրջանակում կանցկացվի նաև կինոլորտի երիտասարդ մասնագետների զարգացման «Talent Lab» ծրագիրը: Այն առաջին անգամ իրականացվելու է փառատոնի օրերին` հուլիսի 9-12-ը: «Talent Lab»-ը բաղկացած է չորս աշխատարանից, որոնք նախատեսված են դերասանների, պրոդյուսեր/ռեժիսորների, նկարիչների, կինոքննադատների համար: Աշխատարանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 9-ին` ժամը 10:00-ին, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճում: Դասընթացներն անցկացվելու են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության շենքում:

«Ոսկե ծիրան» 16-րդ  միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 7-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն կմեկնարկի Կարմիր գորգի արարողությամբ, որը տեղի կունենա ժամը 17:30-ին: Այնուհետև, ժամը 19:00-ին տեղի կունենա փառատոնի բացման պաշտոնական արարողությունը:

Կինոփառատոնի փակման արարողությունը տեղի կունենա հուլիսի 13-ին` ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին

09:04 23.11.2024

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին

Իսրայելական ռազմական ինքնաթիռները շաբաթ գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին՝ գրոհելով Հարեթ-Հրեյք, Ղբեյրի և Շիահ շրջանները, հայտնում է լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական թղթակցին։ Հարվածներից անմիջապես առաջ Իսրայելի պաշտպանության բանակի արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրեյը կոչ է արել Հարեթ-Հրեյք և Ղբեյրի թաղամասերի բնակիչներին անհապաղ տարհանել մի քանի շենքեր։ Իսրայելական բանակը հայտնել […] ...

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

08:47 23.11.2024

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

Հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 48 896-ով կամ 6.7%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ ...

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

08:24 23.11.2024

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

Պորտուգալական ակումբներն ունեն տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունը։ Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի հաշվարկների համաձայն՝ 2015-2024 թվականներին Պրիմերայի թիմերը վաստակել են 4 միլիարդ 158 միլիոն եվրո, իսկ ծախսել՝ 1 միլիարդ 765 միլիոն։ Այսպիսով տրանսֆերային մնացորդը կազմել է 2,393 մլրդ: Տրանսֆերային մնացորդի առումով լավագույն հնգյակը․ 1. Պորտուգալիայի լիգա – 2,393 մլրդ. 2-3. Նիդեռլանդների լիգա – 1,493 […] ...

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

08:04 23.11.2024

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ […] ...

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

BACK_TO_TOP