11:39 03.07.2019
Միջազգային սկանդալի պատճառ է դարձել Քիմ Քարդաշյանի թողարկած ներքնազգեստի նոր հավաքածուն, որը Քարդաշյանը կոչել է «Կիմոնո» (Kimono): Ճապոնիայում, սակայն, սա զայրույթ է առաջացրել պետական մակարդակով։ Այնտեղից շուտով հատուկ պատվիրակություն է մեկնելու ԱՄՆ՝ Քարդաշյանի արտոնագրի չեղարկման համար։
Թեև պարզ է, որ Քարդաշյանը փորձել է իր անվան ձևափոխումը վերածել բրենդի, սակայն այդ անունը համընկել է ճապոնական տարազի անվանման հետ, ու ճապոնացիները վիրավորված են։ #KimOhNo (Օ՜, ո՛չ, Քիմ) հեշթեգով ճապոնացիներն իրենց զայրույթն են արտահայտում այս թեմայով ու ներկայացնում իրենց տարազը։
https://www.youtube.com/watch?v=LbBc-OUFULE
Բայց ճապոնական կողմը սրանով չի բավարարվում։ Ճապոնիայի առևտրի նախարարը պաշտոնական պատվիրակություն է ուղարկելու Միացյալ Նահանգներ, որպեսզի Քարդաշյանին թույլ չտա իրենց տարազի անվանումը վերածել ապրանքանիշի ու ստանալ արտոնագիր։
«Սա արդեն քննարկման մեծ առարկա է դարձել սոցցանցերում … Կիմոնոն ամբողջ աշխարհում ընդունված է համարել մեր մշակույթի ակնհայտ մասը։ Նույնիսկ Ամերիկայում կիմոնոն հայտնի է որպես ճապոնական», – ասել է նախարարը։
Քարդաշյանի այս քայլին արձագանքել է նաև Կիոտոյի քաղաքապետը։ Նա Քարդաշյանին բաց նամակ է ուղարկել ու հրավիրել իրենց քաղաք՝ կիմոնոյի արվեստին, մշակույթին ծանոթանալու համար։ Նա նաև ակցիա է սկսել՝ կիմոնոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար։
https://www.facebook.com/kadokawadaisaku/photos/a.722619441108370/2318978978139067/?type=3&theater
Աղմուկին ի վերջո արձագանքել է նաև ինքը՝ Քարդաշյանը։ Նա իր թվիթերյան էջում գրել է, որ իր բրենդն այդպես կոչելիս հետապնդել է բացառապես դրական նպատակներ։ Նա բարձր է գնահատել այն մարդկանց խոսքերը, որոնք իրեն համոզել են փոխել բրենդի անվանումն ու ի վերջո խոստացել է անել դա։
Being an entrepreneur and my own boss has been one of the most rewarding challenges I’ve been blessed with in my life. What’s made it possible for me after all of these years has been the direct line of communication with my fans and the public. pic.twitter.com/IB5cto7Mlj
— Kim Kardashian (@KimKardashian) July 1, 2019
I am always listening, learning and growing – I so appreciate the passion and varied perspectives that people bring to me. When I announced the name of my shapewear line, I did so with the best intentions in mind.
— Kim Kardashian (@KimKardashian) July 1, 2019
My brands and products are built with inclusivity and diversity at their core and after careful thought and consideration, I will be launching my Solutionwear brand under a new name. I will be in touch soon. Thank you for your understanding and support always.
— Kim Kardashian (@KimKardashian) July 1, 2019
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...