Ահա թե ինչու Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց, և քրեական գործն ուղարկվեց դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Ահա թե ինչու Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց, և քրեական գործն ուղարկվեց դատարան

21:32 02.07.2019

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել են հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող երկու որոշումների հիմնավորումները։

Նախ՝ ինչո՞ւ որոշեց դատավոր Արմեն Դանիելյանը կրկին կալանավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ըստ որոշման պատճառաբանական մասի՝ դատավորը եզրահանգում է, որ ազատության մեջ մեղադրյալ Քոչարյանը գործով անցնող անձանց վրա հակաօրինական ազդեցություն գործադրելու միջոցով կխոչընդոտի արդարադատության իրականացմանը։

Վերաքննիչ դատարանը նաև նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանահատումների, ինչպես նաև արտերկրում գործունեություն ծավալելու վերաբերյալ տեղեկատվության համակցությունը բավարար հիմք է տալիս համաձայնելու դատախազի և տուժող կողմի հետևությանը՝ մեղադրյալի՝ քննությունից թաքնվելու հավանականության մասին:

Վերաքննիչ դատարանը կարծում է նաև, որ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ անազատության հետ չկապված որևէ խափանման միջոցի, այդ թվում նաև անձնական երաշխավորության կիրառումը գործուն երաշխիք համարվել չի կարող։

Հիշեցնենք՝  Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանն էին անձամբ երաշխավորել, որ ազատության մեջ Քոչարյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ: Նրանք Քոչարյանի ազատության համար վճարել էին 1 միլիոն դրամ։

Վերաքննիչի երկրորդ որոշումը վերաբերում է Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու առաջին ատյանի դատարանի որոշմանը։ Արմեն Դանիելյանի եզրահանգմամբ՝  դատական ակտը կայացվել է իրավական տարբեր պահանջների խախտմամբ:

Դանիելյանը շեշտել է, որ թեև առաջին ատյանի դատավոր Գրիգորյանը նշել է, որ հետազոտել է այս քրեական գործի նյութերը, մինչդեռ, քննարկվող հարցը կողմերի մասնակցությամբ ըստ էության չի քննվել, և դատական նիստ չի հրավիրվել:

Երկրորդ որոշմամբ դատավորը բեկանում է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ գործի վարույթը կասեցնելու, քրեական գործը Սահմանադրական դատարան ուղարկելու մասին, և որոշում է այն հետ ուղարկել նույն դատարան՝ վերսկսելու գործի քննությունն  այնտեղից, որտեղից ընդհատվել է։

Արմեն Դանիելյանը նաև պնդում է, որ առկա են փաստական տվյալներ, որ Քոչարյանն առնչություն ունի սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի հետ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP