17:25 02.07.2019
Քամու հետևանքով Գյումրիի բազմաբնակարան շենքերում տանիքների մասնակի և հիմնանորոգման աշխատանքների անհրաժեշտություն է առաջացել: Օրինակը Բուլվարային առաջին թաղամաս, առաջին միկրոշրջան 3-րդ շենքում է: 3 օր առաջ ուժեղ քամին տանիքի մի մասը պոկել է, այն հայտնվել է հարևանությամբ գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում:
Մինչ օրս պոկված տանիքը տարածքից դուրս չի բերվել: Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում՝ զինտեխնիկայի հարևանությամբ, կտուրի պոկված հատվածն է` կրող փայտյա կոնստրուկցիաներով:
Բնակիչներն ամեն օր իրենց պատուհաններից տեսնում են 3 օր առաջ ռազմաբազայի տարածքում հայտնված թիթեղյա տանիքը, բայց դուրս բերել չեն կարող: Ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը, ըստ «Կենտրոն» համատիրության նախագահի, համապատասխան փաստաթուղթ է պահանջում, որը կհաստատի, որ տանիքը իրոք շենքինն է:
Եթե անգամ կտուրը ռազմաբազայի տարածքից դուրս բերվի, համատիրության մասնագետները համոզված չեն, որ այն պիտանի է օգտագործման: Մասնագետները ուսումնասիրել են ու եկել եզրակացության, որ շենքի տանիքի մասնակի նորոգում հնարավոր չէ, հիմնանորոգում է պետք, որն արդեն համատիրության հնարավորությունների և իրավասությունների սահմաններից դուրս է:
«Շենքում առաջացել է տանիքի հիմնանորոգման անհրաժեշտություն, իսկ հիմնանորոգում կատարելու իրավունք մենք չունենք: Համատիրությունը կարող է միայն վերանորոգել, եթե կոնստրուկցիաները պահպանվում են, անհրաժեշտ են թիթեղյա մասերի նորոգումներ: Այս շենքում զրոյից կտուր պետք է կառուցվի: Ես խնդրում եմ մարզպետարանին, քաղաքապետարանին, որ գան, ուսումնասիրեն, խնդիրը լուծեն: Մենք ունեցել ենք նախադեպ, երբ մարզպետարանը քամու հետևանքով տուժած շենքերի բնակիչներին գումար է հատկացրել, հիմնանորոգել են տանիքը: Այս շենքում այդ աշխատանքները համատիրության և բնակիչների ուժերով անել հնարավոր չէ: Իսկ ռուսական կողմը փաստաթուղթ է պահանջում, որ իրոք դա մեր տանիքն է: Իրենք ճիշտ են այդ առումով: Եթե մեր բակում էլ ինչ-որ բան հայտնվի, պատկանելությունը պարզելու համար մենք էլ փաստաթուղթ կպահանջենք: Անհրաժեշտ է ընդամենը իմ ներկայությունը` համապատասխան փաստաթղթով: Այլ հարց է, որ այդ տանիքն այլևս պիտանի չէ օգտագործման»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի «Կենտրոն» համատիրության նախագահ Մովսես Ջուհարյանը:
Բուլվարային թաղամասի բարձրահարկերը հարթ տանիք ունեն: 10 տարի առաջ է տանիքը կառուցվել: Եվ հիմա բնակիչներն ու համատիրության աշխատակիցները համոզվել են, որ տանիքների շինարարությունը թերություններով է իրականացվել` փայտյա կոնստրուկցիաների մի մասն է ամրացված եղել:
Այս շենքի հարևանությամբ ևս 3 բազմահարկի, ինչպես նաև Հաղթանակի 1 շենքի տանիքն է տուժել քամու հետևանքով: Այստեղ խնդիրը լուծվելու է մասնակի նորոգումներով: Համատիրությունը վերանորոգման աշխատանքները կսկսի առաջիկա օրերին:
21:51 15.04.2025
Երևանում բախվել է 4 տրանսպորտային միջոց, վրացական համարանիշերով «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղումԱպրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախվել են 4 տրանսպորտային միջոց, ինչից հետո ավտոմեքենաներից «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում: ...
21:45 15.04.2025
Կոնֆլիկտ «Ռեալի» 2 ֆուտբոլիստների միջև«Ռեալի» մարզման ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել Անտոնիո Ռյուդիգերի և Ջուդ Բելինգհեմի միջև, հայտնում է El Chiringuito-ն: Մենապայքարի ժամանակ Ռյուդիգերը կոպիտ սահանկում է կատարել, ինչը դուր չի եկել Ջուդին: Նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել, սակայն թիմակիցները կարողացել են բաժանել ֆուտբոլիստներին, որպեսզի ծեծկռտուք չլինի: Երբ կրքերը հանդարտվել են Ռյուդիգերն ու Բելինգհեմը միմյանց ձեռք են սեղմել: ...
21:34 15.04.2025
Թալին համայքի մի շարք բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՏԿԵ նախարարըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրով կառուցվող Թալին համայքի Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:21 15.04.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
21:17 15.04.2025
17-ամյա աստղը մրցելու է քրոջ հետԱշխարհի 7-րդ ռակետ Միրա Անդրեևան մրցելու է ավագ քրոջ հետ, հայտնում է Sports.ru-ն: Վիճակահանությունը 17-ամյա ու 20-ամյա ռուս քույրերին մրցակից է դարձրել Շտուտգարտում կայանալիք մրցաշարի առաջին շրջանում: Անդրեևա քույրերը պրոֆեսիոնալ թենիսում մրցել են միայն մեկ անգամ: Չինական Ուհանում կայացած WTA-1000 կարգի մրցաշարում Միրան հաղթել է 6:3, 6:1 հաշվով: Շտուտգարտում աշխարհի 97-րդ ռակետ Էրիկան չէր հաղթահարել […] ...