Նման քաղաքակրթությունը հասկանալու համար մտավոր ունակություններ են պետք. Լարիջանին՝ Թրամփին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
6:58:47
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+8.09 oC

Նման քաղաքակրթությունը հասկանալու համար մտավոր ունակություններ են պետք. Լարիջանին՝ Թրամփին

16:45 02.07.2019

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքի արդյունքը կլինի այն, որ իրանցիներն ավելի կհամախմբվեն:

«Պարոն Թրամփը պետք է հասկանա, որ երբ քաղաքակիրթ ժողովրդի հետ խոսում է սադրիչ տոնով, այդ ժողովուրդն ավելի համախմբված է դառնում»,- փոխանցում է Ruptly լրատվական գործակալությունը Լարիջանիի խոսքերը:

Լարիջանիի կարծիքով` առաջացած խնդիրների պատճառն այն է, որ Թրամփը վատ գիտի տարածաշրջանը և Իրանը:

«Եթե նա այս ամենը հասկանա, տարածաշրջանում նրանց շատ խնդիրներ կլուծվեն: Բայց դա հազիվ թե տեղի ունենա, որովհետև նման քաղաքակրթությունը հասկանալու համար մտավոր ունակություններ են հարկավոր»,- հավելել է Լարիջանին:

Իրանի խորհրդարանի խոսնակի խոսքերին նախորդել էր Թեհրանի կողմից 2015թ. միջուկային գործարքով նախատեսված ուրանի պաշարները գերազանցելու մասին հայտարարությունը, որից հետո Թրամփն ասել էր, թե Իրանը «կրակի հետ է խաղում»:

Ի դեպ, Իրանի խորհրդարանի խոսնակը նման բան է ասել ԱՄՆ հածանավից արձակված հրթիռից իրանական ուղևորատար ինքնաթիռի կործանման 31-ամյա տարելիցի կապակցությամբ: Միջադեպը 290 մարդու կյանք էր խլել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացավ Արտյոմ Մեհրաբյանը

10:38 15.04.2025

Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացավ Արտյոմ Մեհրաբյանը

Այսօր ԱԺ պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները: Մեհրաբյանը փոխարինել է Վիլեն Գաբրիելյանին, որը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Վիլեն Գաբրիելյանին պետք է փոխարիներ Արշակ Օրդուխանյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի հերթական համարի թեկնածուն էր, բայց վերջինս հրաժարվել էր մանդատից։ ...

ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին

10:29 15.04.2025

ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սայիդ Խաթիբզադեի հետ։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարևորվել է փորձագիտական մակարդակով երկխոսության առավել ընդլայնումը: Դեսպան Հակոբյանն ու նախարարի տեղակալ Խաթիբզադեն ընդգծել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի միջև […] ...

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը ռազմաօդային ուժերի վարժանքներ են անցկացրել B-1B ռմբակոծիչով

10:00 15.04.2025

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը ռազմաօդային ուժերի վարժանքներ են անցկացրել B-1B ռմբակոծիչով

Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել ամերիկյան B-1B ռազմավարական ռմբակոծիչով։ Այս մասին հայտնում է KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը։ Համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել Կորեական թերակղզու օդային տարածքում ամերիկյան ռմբակոծիչի տեղակայման կապակցությամբ։ Հարավկորեական կողմն օգտագործել է F-16 և F-35A կործանիչներ, իսկ ամերիկյան կողմը՝ F-16: Ինչպես նշում է հեռուստաալիքը, զորավարժությունները նպատակ […] ...

Վանաձոր-Դիլիջան ատոճանապարհի՝ Ֆիոլոտովոյի հատվածը երկկողմանի երթևեկելի է

09:50 15.04.2025

Վանաձոր-Դիլիջան ատոճանապարհի՝ Ֆիոլոտովոյի հատվածը երկկողմանի երթևեկելի է

Ապրիլի 15-ին՝ ժամը 9։45-ի դրությամբ, Վանաձոր-Դիլիջան ատոճանապարհի՝ Ֆիոլոտովոյի հատվածը երկկողմանի երթևեկելի է։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ավելի վաղ վերոնշյալ ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը միակողմանի փակ էր։ ...

Գլխավոր դատախազը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում բարձրաստիճան միջազգային խորհրդաժողովը հյուրընկալելու հարցերը

09:43 15.04.2025

Գլխավոր դատախազը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում բարձրաստիճան միջազգային խորհրդաժողովը հյուրընկալելու հարցերը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին ու Երևանում ԵԽ գրասենյակի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Արման Զրվանդյանին, այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Աննա Վարդապետյանը բարձր է […] ...

Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի

09:38 15.04.2025

Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 8-րդ փողոցի թիվ 1-ից 29-ը հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։ ...

BACK_TO_TOP