14:15 02.07.2019
Ռուսական «Gazeta.ru» կայքը հայկական իշխանություններին մեղադրում է ռուսական «Գազպրոմ» ընկերության վրա ոչ բացահայտ հարձակման, ուղերձներ ուղարկելու մեջ։ Այդպիսին է նաև համարում ՀԾԿՀ կողմից ռուսական ընկերության դուստրին՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը տուգանելը։
Այսօր հրապարակված հոդվածում նշվում է, որ հայկական և ռուսական կողմերի միջև գազի գնի վերաբերյալ բանակցություններն առայժմ որևէ հանգրվանի չեն հասել, ու քանի դեռ հրապարակային հայտարարություններ չկան ռուսական կողմից, Հայաստանի իշխանությունները որոշել են հարձակում գործել ռուսական կապիտալով աշխատող ձեռնարկության վրա։
Խնդիրը, ինչպես հիշեցնում է լրատվամիջոցը, Հայաստանի համար ռուսականին մոտ գազի գնի սահմանումն է։ 2018 թվականին գազը Հայաստան էր ներկրվում 150 դոլարով ու սպառողին էր հասնում գրեթե 300 դոլարով։ Իսկ 2019 թվականին «Գազպրոմը» գինը հասցրեց մինչև 165 դոլարի, ու հայկական իշխանությունները հասան նրան, որ ընկերության տեղական մասնաճյուղը՝ «Գազպրոմ Արմենիան», կրճատեց իր ծախսերը, որպեսզի բնակչության համար գինը կարողանա պահել նույն 300 դոլար մակարդակում։
Հիմա, սակայն, քննարկման առարկա է 2020 թվականի համար սահմանվելիք գինը, որի վերաբերյալ Երևանն ու Մոսկվան համաձայնության չեն կարողանում գալ։ Հայկական կողմից պնդում են, որ Հայաստանում գազի բարձր գինը ԵԱՏՄ շուկայում անհավասար պայմաններ է ստեղծում հայկական բիզնեսի համար, իսկ ռուսական կողմից պնդում են, որ Հայաստանին մատակարարվող գազի գինն արդեն իսկ ցածր է։
Լրատվամիջոցը պնդում է, որ գազի գնի հարցը կարող է լուծվել հոկտեմբերին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում։
10:24 10.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․51 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․63 դրամ։ ...
10:17 10.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...
10:08 10.04.2025
Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 10.04.2025
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակըՍաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...
09:58 10.04.2025
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ումՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցն ապրիլի 13-21-ը Քիշնևում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանը մրցաշարին կմասնակցի 20 ծանրորդով` 10 տղամարդ, 10 կին։ Տղամարդիկ՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ) – ապրիլի 14` 20:00, Գոռ Սահակյան (73 կգ) – ապրիլի 16` 17:00, Ռաֆիկ Հարությունյան (81 կգ) – ապրիլի 17` 20:00, Մնացական Աբրահամյան (89 կգ) – ապրիլի […] ...
09:55 10.04.2025
Հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի ՀՀ-են տեղափոխել փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդԵրեկ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս գալով Միջերկրական ծովից, տեղափոխվեց Իրաք, այնտեղից՝ դեպի Կովկաս: Մթնոլորտի նման շրջանառության արդյունքում, հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի մեր երկիր տեղափոխեցին փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղացին այսպես կոչված «ցեխային անձրևներ»: Այս մասին հայտնում են ՇՄՆ-ից։ «Տարվա այս ժամանակահատվածում, գրեթե ամեն տարի նման երևույթները կրկնվում […] ...