Երևանը կօգտագործի արևային էներգիան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+19.09 oC

Երևանը կօգտագործի արևային էներգիան

11:45 02.07.2019

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանը ԵՄ աջակցությամբ այս տարի կմեկնարկի 90 շենքի տանիքներին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը: Առաջին փուլի շենքերն արդեն ընտրված են. նախատեսված 45-ի փոխարեն՝ 50 շենք:

«Արևային ֆոտովոլտային հատուկ համակարգերից ստացվող էներգիան կուղղվի վերելակների էլեկտրաէներգիայի, նաև շենքերի միջհարկային և բակային լուսավորության ապահովմանը: Ծրագրի շնորհիվ, ի դեպ, կտեղադրվեն նոր, էներգախնայող լեդ լուսատուներ», – նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը:

Դավթաշենի 2-րդ թաղամասի հ. 10 շենքն այն հասցեներից է, որտեղ արդեն այս տարի բնակիչները ոչ միայն կլսեն, այլև կտեսնեն արևից ստացվող էներգիայի օգուտը:

«Ծրագրի մասին գիտենք, անհամբեր սպասում ենք իրագործմանը»,-նշում են բնակիչները:

Ծրագրում ընդգրկված բոլոր շենքերում մեկ առ մեկ մասնագիտական ուսումնասիրություններ են իրականացվել՝ սեյսմակայունությունից մինչև բնակեցվածության ցուցանիշ, որը պետք է 75-80 %-ից ցածր չլիներ:
Չափորոշիչների համաձայն ընտրված շենքերը հիմնականում 9-14 հարկանի են, հարթ և արևկող տանիքներով: Կարևոր էր նաև սոցիալական տարբեր խմբերի ընտանիքների թիվը:

«Նախատեսվում է նաև շենքերի՝ սոցիալապես առավել անապահով ընտանիքներին տրամադրել էներգախնայող լուսադիոդային լուսատուներ»,-ասում է Տիգրան Սարգսյանը:

«Երևան՝ արևային համայքն» ծրագիրը քաղաքի համար ունի ինչպես էներգետիկ, սոոցիալական, այնպես նաև բնապահպանական նշանակություն: Նախագծի շնորհիվ Էապես կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները: (տարեկան շուրջ 850 տոննա CO2):  «Ծրագիրը կարևոր է հատկապես ածխաթթու գազերի արտանետումների կրճատման առումով: Երևանը «Քաղաքապետերի դաշնագրի» անդամ է, ինչը նշանակում է, որ քաղաքը պարտավորվել է մինչև 2020թ. 20%-ով կրճատել ածխաթթու գազերի արտանետումները»,- նշում է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին:
«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի համակարգող խորհուրդն արդեն քննարկել և հաստատել է ծրագրի բուն մեկնարկի հետ կապված տեխնիկական հարցերը:

«Համակարգը բնակիչներին կծառայի առնվազն 25 տարի: Արդյունքում քաղաքում կունենանք վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառություն»,-հավելում է Տիգրան Սարգսյանը:

Ծրագրի բյուջեում էլ կկատարվեն փոփոխություններ, և խնայողությունների դեպքում հնարավոր կլինի ծրագրում ընդգրկել նոր շենքեր:

«Շատ կարևոր նախագիծ ենք իրականացնում, որը, հուսով եմ, որ կդառնա մշակույթ մեր քաղաքում, ինչն էլ, ըստ էության, մեր հիմնական նպատակն է»,- ընդգծում է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Այժմ ծրագիրը մրցութային փուլում է: Նախատեսված աշխատանքների համար անցկացվող մրցույթներին ծանոթանալ և մասնակցել կարող են շահագրգիռ բոլոր ընկերությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆ

16:34 19.04.2025

Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆ

Հարկ վճարողի օրվա առիթով տեսանյութ է հրապարակել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ կից գրառմամբ. «Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ։ Դու ես փոխում քո համայնքը»։ ...

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

16:23 19.04.2025

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

Հարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

16:12 19.04.2025

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Վալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

16:05 19.04.2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

16:00 19.04.2025

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

15:53 19.04.2025

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում:   ...

BACK_TO_TOP