Գյումրեցի 56 նորակոչիկներ այսօր զորակոչվեցին ազգային բանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
9:35:37
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+9.09 oC

Գյումրեցի 56 նորակոչիկներ այսօր զորակոչվեցին ազգային բանակ

21:51 01.07.2019

Այսօրվանից Հայաստանում մեկնարկեց ամառային զինակոչը։ Ավանդույթի համաձայն՝ Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրում առավոտյան տեղի է ունեցել նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությունը:

Ամառային զինակոչի առաջին օրը Գյումրիից ծառայության էին մեկնում 2001 թվականին ծնված և նախկինում տարկետման իրավունք ստացած 56 զինակոչիկներ։ Զինակոչիկները մինչ այս անցել են բժշկական բազմապրոֆիլ հետազոտություն:

«Հայրենիքի սահմանների պաշտպանությունն արդեն պետք է մեզ վստահեն, մենք էլ պիտի պատվով պաշտպանենք մեր երկիրը», -ասում է նորակոչիկ Էդգար Սերոբյանը։

«Երրորդ թոռնիկիս եմ ճանապարհում բանակ, թող աշխարհին խաղաղություն լինի, մեր բալիկներին ոնց որ ճանապարհում ենք, այդպես էլ դիմավորենք»,-հուզված նշել է Սաթենիկ Սողոյանը։

Հայկական բանակի զինվորների շարքերը համալրելու էին եկել նաև Ռուսաստանի դաշնությունում բնակվող, Հայաստանի քաղաքացի նորակոչիկները:

«Ծնվել եմ Մոսկվա, մեծացել եմ Մոսկվա, դպրոց, մանկապարտեզ, ինստիտուտ էնտեղ եմ գնացել։ Հիմա եկել եմ կամավոր ծառայեմ, պաշտպանեմ իմ հայրենիքը»,- մեծ ոգևորությամբ նշել է Ռուսաստանից Գյումրի վերադարձած զինակոչիկ Արտյոմ Հակոբյանը։

Աստծո օրհնությունն ու ներկաների բարեմաղթանքները ստանալուց հետո տղաներն ուղևորվեցին Կենտրոնական զինվորական հավաքակայան։Վաղն առավոտյան վիճակահանությամբ կորոշվի զինակոչիկների հետագա ծառայության վայրը, որին կմասնակցեն նաև  երիտասարդների ծնողները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ

13:28 15.04.2025

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի մարտի 25-ին տեղեկացրել էր, որ դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Արարատի մարզի համայնքներից մեկի բնակիչ Կ.Խ.-ն 2021 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, այցելել է նույն համայնքի […] ...

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

13:22 15.04.2025

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը չի շեղվելու խաղաղության օրակարգից՝ վերահաստատելով տարածաշրջանում կայունություն ապահովելու քաղաքական հանձնառությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ կառավարությունը և անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Ակնհայտ է, որ […] ...

Երևանում ընտանի կենդանիների համար հերթական զբոսավայրն է բացվել

13:16 15.04.2025

Երևանում ընտանի կենդանիների համար հերթական զբոսավայրն է բացվել

Շարունակելով Երևանում ընտանի կենդանիների համար առանձնացված զբոսայգիներ կառուցելու ծրագիրը՝ մայրաքաղաքում արդեն 8-րդ զբոսավայրն է բացվել: Էրեբունիում ընտանի կենդանիների զբոսանքը կազմակերպելու նպատակով ընտրվել է Լիոնի այգին՝ լճի ափին: Տարածքն ապահովվել է ջրով, տեղադրվել են խաղասարքեր: Առաջիկայում մայրաքաղաքում զբոսայգիների թիվը կավելանա. դրանց մի մասը նախագծման, իսկ մյուսներն էլ շինարարության փուլում են: ...

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով

13:10 15.04.2025

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 14-15-ը

13:05 15.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 14-15-ը

Բացահայտվել է 57 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 62 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ֆիզիկական ներգործության, 5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, 3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, հոգեկան ներգործության: Բացահայտվել են նաև անձնական ունեցվածքի գողության, […] ...

ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկում է խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու դիմումը ստորագրել միաժամանակ

12:57 15.04.2025

ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկում է խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու դիմումը ստորագրել միաժամանակ

Հայաստանն Ադրբեջանին պաշտոնապես  առաջարկում է խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: Վարչապետն արձանագրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը […] ...

BACK_TO_TOP