Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն ճանապարհը հիմնանորոգվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+7.09 oC

Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն ճանապարհը հիմնանորոգվում է

21:34 30.06.2019

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհներ» ծրագրով հիմնանորոգվում է Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն ճանապարհը: Դա 3 գյուղերը Գյումրի-Երևան մայրուղուն կապող ամենակարճ ճանապարհն է, որի հիմնանորոգման համար միջոցներ չէին հատկացվում 30 տարի: Հիմա 9 կմ երկարությամբ միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման համար 1 միլիարդ 200 միլիոն դրամ է հատկացվել:

Շինաշխատանքներն ընթանում են արդեն մոտ մեկ ամիս: Շինարարը պարտավորվել է 10 ամսում 3 գյուղերի համար ասֆալտապատ, ջրահեռացմամբ ու մայթերով ճանապարհ կառուցել: Մի բան, որ գոնե այս գյուղերի համար շքեղություն է: Գյուղական ճանապարհներին գյուղտեխնիկայի անցումները պարտադիր են, իսկ ջրահեռացումը հարկավոր է ճանապարհի երկարակեցության համար։ 3 գյուղերում էլ ջրահեռացման համակարգ է կառուցվում: Այն գյուղացիները, ովքեր ճանապարհից բողոքում էին, հիմա էլ շինաշխատանքներին են մասնակցում ու դրանք վերահսկում: Կապալառու կազմակերպությունը գյուղերից է ընդգրկել աշխատուժ:

«Ճանապարհն ունենալու է ներքին ջրահեռացման համակարգ, որը շատ կարևոր է հետագայի համար: Անուղղակի վերահսկողություն պետք է իրականացնենք, որովհետև անմիջապես շահառուն մենք ենք, մեզ է հարկավոր որակը, որ հնարավորինս երկար ծառայի ճանապարհը մեր ժողովրդին: Ես արդեն չեմ հիշում, թե քանի անգամ է ճանապարհի հիմնանորոգումն ընդգրկվել ծրագրերում, հետո ֆինանսական միջոցների բացակայության պատճառով դուրս մնացել ու չի վերանորոգվել: Վերջապես ընդգրկվեց ու մնաց ծրագրում»,-Shantnews-ին ասել է Հայրենյացի գյուղապետ Գևորգ Մարտիրոսյանը:

Շինարարին 10 ամիս ժամկետ է տրված: Մեկնարկը տրվել է հունիսի սկզբին և 10 ամսվա հաշվարկով ստացվում է, որ վերջնաժամկետը հաջորդ տարվա ապրիլն է: Ձմռանը Շիրակի մարզում ճանապարհաշինություն հնարավոր չէ: Շինարարն իր հաշվարկներն ըստ այդմ է կատարել և խոստանում է ճանապարհի շինարարությունն ավարտել մինչև տարեվերջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP