08:46 29.06.2019
«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ «Փաստի» հետ զրույցում «Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը մտահոգություն էր հայտնել, որ փողոցներում հաճախ կարելի է հանդիպել առանց պետհամարանիշների մեքենաների: Խնդիրն այն էր, որ ժամանակին մաքսատանը գործում էր ոստիկանության կետ, որտեղ ներմուծված մեքենաներին տրամադրվում էին ժամանակավոր տրանզիտ պետհամարանիշներ, որոնցով դրանք պետք է հասնեին ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանում և այնտեղ ստանային իրենց օրինական պետհամարանիշը:
Սակայն մաքսատներից ոստիկանական կետերը հանել են: Մեքենաները մաքսազերծում են, սակայն տրանզիտ համարներ չեն տրամադրում: Դրա փոխարեն վարորդներին տալիս են թուղթ, որի վրա գրված է, որ մեքենայի սեփականատերը պարտավոր է սահմանված ժամկետում մաքսազերծել մեքենան:
Պեդանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ իրենց ԻՀԿ-ն ավտոապահովագրողների բյուրոյից տեղեկացել է, որ այս տարվա առաջին վեց ամիսների դրությամբ մեքենաների ապահովագրություն կատարել է 50-60 հազար ավտոմեքենա, որոնցից 4000-ը՝ առանց պետհամարանիշի՝ VIN կոդի հիման վրա: «Ստացվում է, որ առանց պետհամարանիշի 4000 մեքենա երթևեկել է կամ երթևեկում է փողոցներով: Գուցե վարորդների մի մասն, օրենքին քաջատեղյակ լինելով, մեքենան չի շահագործել, բայց ապահովագրել է:
Բացի դա, այն մեքենաների վարորդները, որոնք ապահովագրել են դրանք առանց պետհամարանիշի, ամենայն հավանականությամբ, օրենքից տեղյակ չեն, ու նրանց մոլորության մեջ են գցել մաքսային տեսչությունից, որտեղ ասել են, որ իրենց տված թղթով կարող են վարել մեքենան, ինչը ճիշտ չէ, օրենքի խախտում է և ենթադրում է 200 հազար դրամ տուգանք:
Թուղթը, որում գրված է, որ վարորդը 15 օրվա ընթացքում պետք է մաքսազերծի մեքենան և պետհամարանիշ ստանա, որևէ հիմք չէ Ճանապարհային ոստիկանության համար: Այն բացառապես վարորդին տեղեկատվություն տրամադրելու համար է»,-ասում է Պեդանյանը՝ հավելելով, որ ստացվում է՝ բարձրացված խնդիրը լուծում չի ստացել»:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...