Իրաքյան Քրդստանի անկախությունը ձախողվեց աշխատավարձի ու Թուրքիայի պատճառով. փորձագետներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Իրաքյան Քրդստանի անկախությունը ձախողվեց աշխատավարձի ու Թուրքիայի պատճառով. փորձագետներ

18:10 15.11.2017

Իրաքյան Քրդստանի կառավարությունը հայտարարություն է տարածել՝ հաստատելով իր հավատարմությունը Իրաքի Սահմանադրությանն ու դաշնային գերագույն դատարանի որոշումներին: Վերջինս նոյեմբերի 6-ին որոշեց հակասահմանադրական համարել Քրդստանի անկախության հանրաքվեն՝ նշելով՝ այդպիսի հնարավորություն Սահմանադրությունը չի տալիս:

Չգիտեի՞ն արդյոք քրդերը Իրաքի Սահմանադրության կետերի մասին, թե՞ որոշեցին ամեն դեպքում բախտը փորձել: Արևելագետ Արաքս Փաշայանը վստահ է՝ Քրդստանի անկախության գործընթացը ձախողվեց Իրաքի հարևան Իրանի ու Թուրքիայի ջանքերի շնորհիվ:

Քրդստանի ազգությամբ հայ քաղաքացի, վերլուծաբան Էդգար Աբրահամյանը մատնանշում է ներքին տնտեսական խնդիրները՝ որպես անկախությունից հետ կանգնելու կարևոր պատճառ: Վերջին տարիներին կենտրոնական կառավարությունը ուշացումներով էր վճարում Քրդստանի պետական ոլորտի աշխատավարձերը, ամռանից ընդհանրապես չի վճարում, սեպտեմբերի 25-ից հետո դադարեցին նաև ֆինանսական այլ գործառնությունները: Դրանք կարճ ժամանակում ճգնաժամ ստեղծեցին, մանավանդ, որ Թուրքիան ու Իրանը դադարեցրին բիզնես համագործակցությունը քրդերի հետ:

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին կոչ է արել Քրդստանի իշխանությանը ազատել բոլոր անցակետերը և դրանց կառավարումը հանձնել կենտրոնական իշխանությանը, քանի որ քրդերն այլևս վստահություն չեն վայելում: Քրդական ինքնավար կառավարությունը, սակայն, ձգտում է պահպանել գոնե այդ գործոնը, քանի որ Քիրքուքի նավթի ու օդանավակայանների կորստից հետո անցակետերից զրկվելը նշանակում է հետ գնալ առնվազն 10 տարի:

Պաշտոնական Բաղդադը, սակայն, ավելի դաժան է՝ պահանջելով վերադառնալ 14 տարի առաջվա՝ 2003-ի սահմաններին ու այդ ժամանակ ունեցած իրավունքներին՝ շեշտելով, որ քրդերը դեռ չեն կարող անկախության ձգտել, քանի որ չունեն ապագայի տեսլական:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

14:40 18.04.2025

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումից (2-1) առաջ հեռախոսազրույց է ունեցել Պեպ Գվարդիոլայի հետ: «Խաղից առաջ զանգեցի Գվարդիոլային, որովհետև ես այսօր այստեղ եմ նրա շնորհիվ: Պեպն ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել, հենց նա է հավատացել ինձ: «մանչեսթեր Սիթիում» 4 հրաշալի մրցաշրջան եմ անցկացրել: […] ...

BACK_TO_TOP