17:45 28.06.2019
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած հարցերին.
«Կար հստակ Սահմանադրական դատարան մինչև հեղափոխությունը: Այդ ՍԴ-ն կոչվել է Սահմանադրական դատարանի անդամներ և ՍԴ նախագահ: Հիմա արդեն փոփոխություններից հետո պետք է ընտրվեն դատավորներ և դատավորներն իրենք ընտրեն նախագահ: Մեր գործընկերների տարածայնությունը հետևյալում է. մի մասը գտնում է, որ դատավորները պետք է ընտրվեն և ապա ընտրեն նախագահ: Իսկ մյուս մասը գտնում է, որ ՍԴ-ն ունի նախագահ և պետք է շարունակեն աշխատել: Այստեղ իրավական վեճ է, որպեսզի ես կարողանամ վերլուծել: Սպասենք իրավական գործընթացներին»:
Բագրատյանը նշել է, որ ՀՀ-ում այլևս ոչ մեկ չի կարող օրենքները շրջանցել և ցանկացած հակաօրինական գործողությանն արձագանքելու է ողջ հասարակությունը: Բագրատյանը նաև նշել է, որ այս հարցը խմբակցությունում չեն քննարկել, քանի որ 2 անդամ գործուղման մեջ է: Բագրատյանի կարծիքով, սակայն, ՍԴ-ում ճգնաժամ չկա:
«ՍԴ հիմա գործում է, հետևաբար, ես կարծում եմ ճգնաժամ չկա: Իսկ այն, ինչև ներկայացվում է, որ պետք է արվի, գործընթաց է: Հիմա մենք պետք է հասկանանք` էս անցումային դրույթները, որ գրվել են, երբվանի՞ց պետք է կիրառվեր, ճի՞շտ է կիրառվում, թե՞ ոչ»:
Բագրատյանը նաև ավելացրել է, որ գործադիր իշխանությունը չպետք է միջամտի դատական իշխանության գործերին: ԲՀԿ պատգամավորը շեշտում է՝ իր համար էլ է անհասկանալի՝ ով է նախագահը.
«2 կողմի մեկնաբանությունները, որ լսում ես խճճող հարցեր են և դու չես կարող պատկերացնել, որ կողմն է առավել ճիշտ: Եթե Վահե Գրիգորյանը դիմել է ԱԺ-ին, ապա ԱԺ-ն իր լիազորությունների շրջանակում պետք է ցանկացած դիմում քննարկի և ընթացք տա: Մենք պետք է հասկանանք` Վահե Գրիգորյանի պահանջը կամ խնդրանքը ո՞րն է, կամ ինչքանո՞վ է արդարացի»:
ԱԺ պատգամավորն ավելացրեց, որ անպայման կլինի քննարկում և կլինի հանգուցալուծում: ԲՀԿ չի շտապում իր կարծիքը հայտնել, այլ սպասելու է քննարկումներին:
12:14 09.04.2025
Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել ականի պայթյունից։ Տեղեկությունը Radar Armenia-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,– նշեց Թորոսյանը։ ...
12:10 09.04.2025
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունումՀայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում. Ապրիլի 14 17:00- 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյան 17:00- 55 կգ Իզաբելլա Յայլյան 20:00- 61 կգ Գառնիկ Չոլակյան Ապրիլի 16 17:00- 73 կգ Գոռ Սահակյան Ապրիլի 17 20:00- 81 կգ Ռաֆիկ […] ...
12:05 09.04.2025
«Նովալիս 250». ԳԱԹ-ի մշակութային նոր նախաձեռնությունը՝ Հայաստան-Գերմանիա համագործակցությամբԵղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Նովալիս 250» գեղարվեստական ինստալյացիայի և Վասիլի Կորգանովի (Բարսեղ Ղորղանյան) հավաքածուի գերմաներեն վավերագրերի ժամանակավոր ցուցադրության բացումը։ Գերմանական ռոմանտիզմի մեծագույն բանաստեղծ Նովալիսին նվիրված միջոցառումը կազմակերպվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Արվեստի հիմնադրամի և գծանկարիչ Սեբասթիան Գերսթենգարբեի հետ համագործակցության շրջանակում։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, […] ...
11:53 09.04.2025
Քննարկվել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարներըԱպրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավար, Դուբրովնիկի համաժողովի համակարգող Անտուն Բուկլյաշի հետ: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավւճակը: Զրուցակիցները քննարկել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները, կիսվել համաժողովների կազմակերպման փորձով: ...
11:45 09.04.2025
Բելգիայի Սենատի նախագահը Հակոբ Արշակյանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերի եւ Սենատի նախագահ Վենսան Բլոնդելի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Պետեր Դը Ռուվերին եւ Բելգիայի Ներկայացուցիչների պալատին Հայաստանին ու հայ ժողովրդին մշտապես ցուցաբերած աջակցության եւ կարեւոր հարցերի վերաբերյալ […] ...