Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին ՀՀ-ն վերադարձնում է առանց որևէ նախապայմանի. ԱԳՆ խոսնակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+11.09 oC

Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին ՀՀ-ն վերադարձնում է առանց որևէ նախապայմանի. ԱԳՆ խոսնակ

17:00 28.06.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  պատասխանել  է «News.am» լրատվականի հարցին:

ԱԳՆ լրատվական ծառայությունը ներկայացնում է հարցը և պատասխանը:

Հարց. Մենք այսօր տեղեկացանք Ադրբեջանի քաղաքացուն վերադարձնելու և մեր քաղաքացի Զավեն Կարապետյանի հայրենադարձության մասին: Արդյո՞ք սա «բոլորը բոլորի դիմաց» գործընթացի շրջանակում իրականացված փոխանակում էր, թե՞ խոսքն այլ գործընթացի մասին է:

Պատասխան. Այս գործընթացը «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառում չէ: Այստեղ խոսքը չի գնում փոխանակման մասին, քանի որ Հայաստանը հենց սկզբից հայտարարել էր, որ ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան ՀՀ-ն վերադարձնում է առանց որևէ նախապայմանի՝ հիմնվելով հումանիտար նկատառումների վրա: Այս գործընթացն իրականացվել է ԿԽՄԿ-ի և մասնավորապես` Հայաստանում կազմակերպության առաքելության հետ սերտ համագործակցության միջոցով: Իբրաhիմովը չէր գործել ծանր հանցանք, ուստի նրա հանդեպ կիրառելի է հումանիտար սկզբունքի հիման վրա անհատական մոտեցումը:

Մենք ի գիտություն ենք ընդունել նաև Ադրբեջանի որոշումը ազատ արձակելու 2017-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին և ԿԽՄԿ հետ մեկտեղ կազմակերպել ենք նրա հայրենադարձությունը:

Ադրբեջանի տարածքում պահվող ՀՀ քաղաքացիների հարցը մշտապես եղել է ԱԳՆ ուշադրության կենտրոնում և բազմիցս բարձրացվել է տարբեր ձևաչափերում և հանդիպումներում, ներառյալ՝ վերջերս ժնևում:

Ուրախ ենք մեր քաղաքացու՝ ազատ արձակման և հայրենիք վերադարձի կապակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

09:00 18.04.2025

Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

«Լիվերպուլի» 33-ամյա հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Վան Դեյկը «Լիվերպուլին» միացել է 2018 թվականի սկզբին՝ «Սաութհեմփթոնից»։ Այդ ընթացքում նա անցկացրել է 314 հանդիպում և դարձել 27 գոլի հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում Վիրջիլը մասնակցել է «Լիվերպուլի» 44 […] ...

Մակրոնը խոստացել է կրկնապատկել ջանքերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար

08:55 18.04.2025

Մակրոնը խոստացել է կրկնապատկել ջանքերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո հայտարարել է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերն ակտիվացնելու ծրագրերի մասին։ «Մենք կկրկնապատկենք մեր ջանքերը՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու համար։ Դաշնակիցների համատեղ գործողությունները կարևոր են»,- գրել է Մակրոնը X-ում։ Այցի ընթացքում Ռուբիոն և Ուիթքոֆը զրուցել […] ...

Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին

08:45 18.04.2025

Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է սեպտեմբերին։ «Ես հրավիրված եմ թագավորը Չարլզ III-ի և երկրի կողմից։ Նրանք պատրաստվում են կազմակերպել երկրորդ այցը»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին։ Նախագահը հավելել է, որ ինքը մեծ հարգանք է տածում թագավորական ընտանիքի նկատմամբ, և որ իր համար այդ այցը մեծ պատիվ […] ...

Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

08:35 18.04.2025

Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անունները: Լավագույնի կոչման համար կպայքարեն Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը, Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սերու Գիրասին: Նախորդ խաղային շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը: ...

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP