Պատգամավորը մեջբերումներ արեց Արտակ Շաբոյան-Նիկոլ Փաշինյան մինչհեղափոխական հարցուպատասխաններից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
10:25:40
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+14.09 oC

Պատգամավորը մեջբերումներ արեց Արտակ Շաբոյան-Նիկոլ Փաշինյան մինչհեղափոխական հարցուպատասխաններից

17:13 28.06.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը խորհրդարանում այսօր մեջբերում արեց մինչհեղափոխական շրջանում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխաններից:

«Արտակ Շաբոյանը այդ ժամանակահատվածում անընդհատ պնդում էր, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, ով ինչ ուզում է, կարողանում է ներմուծել, որ ամեն ինչ պայծառ է, գները էժան են, այս ամբիոնից նույնիսկ որոշ ընկերությունների գովքն է արել: Սակայն ես նկատում եմ, որ հեղափոխությունից հետո նույն անձնավորությունը զեկույց է ներկայացնում և նշում, որ մեր երկրում մրցակցային միջավայրը վերջին մի քանի ամիսներին նկատելիորեն բարելավվել է, գները իջել են»,- ասաց նա:

Պապոյանը հիշեցրեց՝ նույն Արտակ Շաբոյանը վարչապետին զեկուցել է, որ շաքարավազի գինը 390 դրամից իջել է 285 դրամ, մինչդեռ նախորդ 5 տարիներին հերոսաբար պաշտպանել է 390 դրամ գինը՝ ԱԺ ամբիոնում կանգնած:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՌԴ-ն ակնկալում է, որ մինչև մայիս կկարողանա կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել ՀՀ-ում գլխավոր հյուպատոսություն բացելու ժամկետների վերաբերյալ

14:21 09.04.2025

ՌԴ-ն ակնկալում է, որ մինչև մայիս կկարողանա կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել ՀՀ-ում գլխավոր հյուպատոսություն բացելու ժամկետների վերաբերյալ

Ռուսաստանն ակնկալում է, որ մինչև 2025 թվականի մայիսը կկարողանա կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու ժամկետների վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ուրախ ենք նշել ռուս դիվանագետների խմբի օգտակար ջանքերը՝ պայմաններ ստեղծելու գլխավոր հյուպատոսության ստեղծման համար: Նրանց գործունեությունն այս տարածաշրջանում արժանանում է բնակչության բարենպաստ վերաբերմունքին: Գլխավոր […] ...

Այսօր առանց համապատասխան գիտելիքների գրեթե հնարավոր չէ ստանալ վարորդական իրավունք․ Արմեն Խաչատրյան

14:05 09.04.2025

Այսօր առանց համապատասխան գիտելիքների գրեթե հնարավոր չէ ստանալ վարորդական իրավունք․ Արմեն Խաչատրյան

Վարորդական իրավունք ստանալու ընթացակարգերն առավել խիստ են դարձել։ Այս մասին Ազգային ժողովում «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։ «Զգալիորեն բարդացվել է վարորդական իրավունքի ստացման գործընթացը։ Բարձրացվել են թե՛ տեսական, թե՛ գործնական քննությունների պահանջները, ուժեղացվել է վերահսկողությունը, համակարգում կոռուպցիոն ռիսկերը էականորեն […] ...

Քսենյա Սոբչակն անդրադարձել է Վրույր Փենեսյանի՝ Մոսկվայում կազմակերպվող նախագծին, որտեղ կներկայացվի նաև Shant Residence-ը

13:59 09.04.2025

Քսենյա Սոբչակն անդրադարձել է Վրույր Փենեսյանի՝ Մոսկվայում կազմակերպվող նախագծին, որտեղ կներկայացվի նաև Shant Residence-ը

Ռուս հեռուստա-ռադիոհաղորդավար, լրագրող Քսենյա Սոբչակն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Վրույր Փենեսյանի՝ Մոսկվայում կազմակերպվող նախագծին: «Դա բացառիկ հնարավորություն է` ծանոթանալու Հայաստանում առաջատար կառուցապատողների հետ և ձեռք բերելու ուղիղ հասանելիություն երկրի լավագույն նախագծերին»,- նշել է նա: Ավելի վաղ Business Partners of Armenia ընկերության ղեկավար Վրույր Փենեսյանը տեղեկացրել էր, որ Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթթ Մոսկվա» 5 աստղանի […] ...

Վարդենիս քաղաքում հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում

13:52 09.04.2025

Վարդենիս քաղաքում հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքների հետաձգմամբ պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-11-ը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցներում, նրբանցքներում ու փակուղիներում նախատեսված ջրանջատումը հայտարարվում է չեղյալ: ...

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ

13:45 09.04.2025

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ԱՄԷ նախագահը ողջունել է Հանրապետության նախագահին՝ շնորհակալություն հայտնելով Աբու Դաբիում անցկացվող Ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցության համար։ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանն ընդգծել է, որ նման բարձր մակարդակի այցերը վկայում են երկու երկրների […] ...

Մելիքբեկյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք հրաժարական կտա

13:38 09.04.2025

Մելիքբեկյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք հրաժարական կտա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է իր հրաժարականի պահանջի վերաբերյալ հարցին: «Ես հրաժարականի մասին հայտարարություն արել եմ: Եվ ասել եմ, որ հրաժարական չեմ տալու: Բոլոր բացատրությունները տվել եմ այդ հայտարարությունում: Բացառությամբ երկու ակումբի՝ մեր բոլոր ակումբների անդամների հետ պարբերաբար հանդիպումներ ունենում ենք: »,-ասել է նա։ Նրա վստահեցմամբ՝ բոլորը հասկանում […] ...

BACK_TO_TOP