11:50 28.06.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերվել է 20 իրավախախտման դեպք, որից 6 դեպքով հաշվարկվել է 722.950 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 1.460.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 10 դեպք, 5 դեպքով հաշվարկվել է 671.250 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև 3 դեպքով նշանակվել է 230.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, 2 դեպքով վարչական վարույթները կասեցվել են։
Լոռի՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.5 խմ վառելափայտ)՝ 54.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 քամատապալ հաճարենի, 7 հողմատապալ հաճարենի) նշանակվել է 130.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (3.26 թափուկ վառելափայտ)՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Նախկինում հայտնաբերված` ապօրինի ծառահատման իրավախախտման 2 դեպքով վարչական վարույթները կասեցվել են՝ հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի գրությունը։
Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 2.250 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (2.5 խմ վառելափայտ)՝ 90.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Երևան՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 ընկուզենի, 2 ծիրանենի) հաշվարկվել է 525.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիք՝ նախկինում հայտնաբերված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 4 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 5 դեպք, 1 դեպքով հաշվարկվել է 51.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև 4 դեպքով նշանակվել է 850.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
Արագածոտն՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (խախտվել է ջրօգտագործման թույլտվության 13-րդ կետի պահանջները) նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
«Էլ-կաս» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված 1 իրավախախտման վերաբերյալ նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Գեղարքունիք՝ հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 51.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
«Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված 1 իրավախախտման վերաբերյալ նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Իրականացվել է թվով 3 ստուգում, արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։
Լոռի՝ «Սալէներգո» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։
Սյունիք՝ «Էրէմիրէներժի» ՍՊԸ-ում, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։
Ընդերքի պահպանության ոլորտ
Գեղարքունիք՝ նախկինում հայտնաբերված ավազի ապօրինի դուրսբերման փորձի 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.194.000 ՀՀ դրամ:
16:23 19.04.2025
Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան16:12 19.04.2025
Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնըՎալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...
16:05 19.04.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էրՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
16:00 19.04.2025
44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել էՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...
15:53 19.04.2025
12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
15:41 19.04.2025
Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարությունՎճարված հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: «Հարգելի քաղաքացիներ, ձեր վճարած հարկերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագրեր։ Միայն վերջին 1 տարում այդ ծրագրերից օգտվել է ավելի քան 10․000 քաղաքացի։ Պետության օժանդակությամբ նրանք կարողացել են իրենց կատարած ներդրումների դիմաց […] ...
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...