Արայիկ Հարությունյանն ընդունել է Շարժայի կառավարության պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+6.09 oC

Արայիկ Հարությունյանն ընդունել է Շարժայի կառավարության պատվիրակությանը

11:32 28.06.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի կառավարական հարցերով գործադիր նախագահ, Շարժայի էմիր Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմիի ընտանիքի ներկայացուցիչ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման առանցքում Հայաստանի Հանրապետության և Շարժայի Էմիրության միջև նախարարության մանդատի ներքո գտնվող ոլորտներում համագործակցության հաստատումն էր՝ հատկապես նորարարական տեխնոլոգիաների կիրառման համատեքստում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով Շարժայի պատվիրակությանը, ընդգծել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Հայաստանի Հանրապետությունն ավանդաբար ջերմ, բարեկամական հարաբերություններ ունի:

«Մեր հարաբերությունները զարգանում են ամենատարբեր ոլորտներում ու ուղղություններով։ Վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են ընթանում կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը խթանելու ուղղությամբ, իսկ մշակույթում և սպորտում գործակցության հեռանկարները նույնպես խոստումնալից են»,-նշել է նախարարը։

Շարժայի կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին իր հերթին նշել է, որ Շարժան համարվում է մշակույթի և կրթության կենտրոն:

«Այսօր Շարժան ուսանողների քանակով ամենամեծ էմիրությունն է։ Մենք աշխատում ենք Շարժան՝ որպես նորարարությունների կենտրոն զարգացնելու ուղղությամբ, մեծ ներդրումներ են արվում այդ ոլորտում, և Հայաստանի հետ փորձի փոխանակման լայն հնարավորություններ ենք տեսնում»,- ասել է Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայերենից արաբերեն և արաբերենից հայերեն գրքերի թարգմանության հնարավորությունները։ Համագործակցության մյուս ուղղությունը նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման գործում համատեղ աշխատանքի իրականացումն է թե՛ մասնագետների փոխանակման ծրագրերի, թե՛ միջազգային կազմակերպություններում համագործակցության միջոցով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանում, մասնավորապես Մատենադարանում, արաբական մշակույթի վերաբերյալ լուրջ գիտելիք կա կուտակված, և հայկական կողմը պատրաստ է թվայնացնել այդ գիտելիքն ու փոխանցել արաբ մասնագետներին՝ ուսումնասիրությունների նպատակով։ Հանդիպման ընթացքում նախարարը հիշատակել է Երևանի պետական համալսարանում գործող Արաբագիտության ամբիոնի մասին՝ ընդգծելով, որ Արաբական Միացյալ Էմիրությունները կարելի է ընդգրկել այն երկրների ցանկում, ուր այցելում են հայ ուսանողներն արաբերենի իրենց գիտելիքները խորացնելու նպատակով։ Շարժայի կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին, իր հերթին, նույնպես կարևորել է Հայաստանում արաբերենի ուսուցանումը՝ նշելով, որ պատրաստ են այս հարցում ամենալայն աջակցություն ցուցաբերել հայկական կողմին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթ

09:30 11.04.2025

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթ

Խորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակել է 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր: Հիշեցնենք, որ մինչ այս օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկում էլ […] ...

Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցով

09:25 11.04.2025

Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցով

Իսրայելն ու Թուրքիան չկարողացան համաձայնության գալ Սիրիայում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պետական ​​հեռուստառադիոընկերությունը՝ Kan-ը։ Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի […] ...

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկման

09:19 11.04.2025

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկման

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...

Վենեսուելայի խորհրդարանը հաստատել է արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրը

09:15 11.04.2025

Վենեսուելայի խորհրդարանը հաստատել է արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրը

Վենեսուելայի Ազգային ժողովը (խորհրդարանը) միաձայն հաստատել է երկրի ողջ տարածքում արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրը։ «Հրամանագիրը նպատակ ունի համակողմանիորեն պաշտպանել երկրի բոլոր արտադրողական հատվածները մաքսատուրքերի պատերազմից, որը սանձազերծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը», – ասել է Վենեսուելայի գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը խորհրդարանի լիագումար նիստում։ Հեռարձակումն իրականացրել է Venezolana de Televisión հեռուստաալիքը։ Ռոդրիգեսը նշել է, […] ...

ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները շնորհավորել են Արմեն Մելիքբեկյանին

09:05 11.04.2025

ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները շնորհավորել են Արմեն Մելիքբեկյանին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Կասկած չունեմ, որ Ձեր փորձը, գիտելիքները, չխոսելով անգամ ֆուտբոլի հանդեպ ունեցած Ձեր սիրո և մարդկային որակների մասին, կօգնեն դիմակայել ապագա բոլոր մարտահրավերներին՝ ի ծառայություն եվրոպական ֆուտբոլային հանրության: Համոզված եմ, որ որպես ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ՝ Դուք […] ...

Al Jazeera․ Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 29 մարդու կյանք են խլել

09:00 11.04.2025

Al Jazeera․ Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 29 մարդու կյանք են խլել

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 29 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները այն բանից հետո, երբ չորեքշաբթի Իսրայելը հարվածներ հասցրեց Գազայի արևելյան ալ-Շուջայա շրջանում գտնվող բնակելի թաղամասին, ինչի հետևանքով զոհվեց 35 մարդ: Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական […] ...

BACK_TO_TOP