18:59 27.06.2019
Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի` «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին այնպիսի զենքերի վաճառքը, որոնք բարձրացնում են վերջինիս կողմից քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու հնարավորությունը։
Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են` այս մասին ասվում է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանության մեջ։
Ստորև մեկնաբանությունը.
«Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի` «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին այնպիսի զենքերի վաճառքը, որոնք բարձրացնում են վերջինիս կողմից քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու հնարավորությունը։ Այս նախաձեռնությունն արդիական է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախում քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու իր սպառնալիքներից և խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառումից։
Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը Արցախի ինքնիշխան իրավունքն է և հետապնդում է բացառապես քաղաքացիական ու մարդասիրական նպատակներ, մասնավորապես՝ մարդու այնպիսի հիմնարար իրավունքի իրացումը, ինչպիսինն է տեղաշարժի ազատությունը: Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող շրջափակումը մշտական և լուրջ խոչընդոտ է դարձել Արցախի քաղաքացիական բնակչության տեղաշարժի ազատության համար, որը նաև հանգեցնում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և այլ առանցքային միջազգային համաձայնագրերում ամրագրված մարդու մյուս հիմնարար իրավունքների խախտմանը: Ադրբեջանի նման քաղաքականությունը հստակորեն վկայում է նրա բացահայտ արհամարհանքը՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վերաբերյալ, և քաղաքացիական բնակչության նկատմամբ կոլեկտիվ պատիժ կիրառելու նրա քաղաքականության շարունակությունն է հանդիսանում։
Ավելին, Ադրբեջանի այսօրինակ գործողությունները միջազգային հակաիրավական արարք են, և պետք է ամենալուրջ հակազդեցության արժանանան միջազգային հանրության կողմից»։
21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները21:39 17.04.2025
«Արսենալը» խոշոր տրանսֆերային առաջարկ է պատրաստում «Բարսելոնայի» խաղացողի համարԼոնդոնի «Արսենալը» լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի ծառայություններով։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es-ը։ Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է առաջիկա ամռանը ֆուտբոլիստի համար «Բարսելոնային» առաջարկել մոտ 75 միլիոն եվրո։ Նշվում է, որ ինքը՝ Կունդեն, դեմ չէ ակումբը փոխելուն: 26-ամյա պաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսը։ Ըստ […] ...
21:34 17.04.2025
Կապահովվի ապրանքների մասին հայերեն տեղեկատվության տրամադրումըԿառավարությունը փոփոխություններ է կատարել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունը սպառողին հասցնելու կարգում։ Գործող կարգավորման համաձայն՝ ապրանքների մասին տեղեկատվությունը հասցվում է սպառողներին ի գիտություն՝ տեխնիկական փաստաթղթերով, պիտակների, գնապիտակների վրա` համապատասխանության նշանի, համապատասխանության հայտարարագրի, համապատասխանության սերտիֆիկատի միջոցով կամ գործարար միջավայրում ընդունված այլ ձևերով և մեթոդներով։ Միաժամանակ, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» […] ...
21:25 17.04.2025
Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը՝ 5.5 մլն դրամի փոխարեն սահմանելով 8 մլն դրամԿառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու […] ...
21:17 17.04.2025
Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստինԱշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին, որի ընթացքում խորհուրդը հաստատել է ապրիլի 18-ին անցկացվող ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի օրակարգը։ Այս մասին հայտնել են ԱԺ մամուլի ծառայությունից: ...
21:12 17.04.2025
Ապրիլի 18-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մյասնիկյան պող. 16-55 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Աղայան փ. 7, 9 շենքեր, Աբովյան փ. 25 շենք, Տերյան փ. 62 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անտառային փ. 11/1՝ […] ...
20:58 17.04.2025
Պոկում վարժությունից հետո Ռաֆիկ Հարությունյանը երկրորդն է․ ծանրամարտի ԵԱՄոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ են դուրս եկել մինչև 81 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանը ներկայացնում է Ռաֆիկ Հարությունյանը։ Արդեն ծանրորդներն ավարտել են ելույթները պոկում վարժությունում։ Մեր մարզիկը հաջորդաբար սանձել է 150, 155 և 158 կիլոգրամանոց ծանրաձողերը։ Այս արդյունքը բավարար է եղել փոքր արծաթե մեդալ նվաճելու համար։ Ռաֆիկն ընդամենը մեկ կիլոգրամ է զիջել իտալացի […] ...