19:44 27.06.2019
Ավելի քան 2 ամիս տևած պարապուրդից հետո, Գյումրիի փողոցաշինական աշխատանքներում որոշակի ակտիվություն է, այն էլ ոչ բոլոր հատվածներում: Պարզ է, որ հունիսի 30-ն այլևս աշխատանքների վերջնաժամկետը չէ, նորն էլ սահմանված չէ: Հետաձգումների կամ ժամկետների խախտման պատճառներին, որոնք ամեն անգամ շեշտվում էին, որ նախագծային թերությունների շտկումներն էին ու ստորգետնյա ենթակառուցվածքների անկանոն ցանցը, գումարվում է թերևս ամենակարևորը՝ ֆինանսավորումը: Շինարարն արդեն բարձրացնում է թերֆինանսավորման հարցը, համապատասխան կատարողականները ներկայացրել, բայց քիչ են ֆինանսավորվել։
Գյումրու Երևանյան խճուղում հիմնանորոգման աշխատանքները որոշ հատվածներում սկզբնական փուլում են դեռ: Փողոցի, մայթերի նորոգումից, ստորգետնյա կոմունիկացիաների անցկացումից բացի, կամրջին հարող հենապատն են կառուցում, իսկ վերևով անցնում է երկաթգիծը: Մոտ 80 մետրանոց հենապատը վտանգավոր էր անցորդների համար: Այն վթարային էր ու քանդվել, նորն է կառուցվում:
Վազգեն Սարգսյան փողոցի մի մայթին դեռ փորման, կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ են, մյուսին՝ ասֆալտ են լցնում: Գործը միայն մայթերին է ավարտական փուլին հասել։ Շինարարն էլ չի մոռանում հիշեցնել, որ այստեղ 30 տարի մայթերը բացակայել են:
Գյումրու 12 փողոցներում և 2 հրապարակներում շինարարությունն անցած տարվանից էր սկսվել ու բոլորի համար ավարտի 1 ժամկետ էր սահմանվել՝ հունիսի 30-ը, բայց բոլոր փողոցները կառուցման տարբեր փուլերում են, որոշներում նույնիսկ ստորգետնյա նոր մալուխներ են հայտնաբերում: Արդեն 10 ամիս շարունակվող փողոցաշինական աշխատանքների ընթացքում, բոլոր շինկազմակերպություններն ունեցել են ու հիմա էլ ունեն ֆինանսավորման խնդիր։
«ԱԱԲ պրոյեկտ» շինկազմակերպության պատասխանատու Կարեն Մարտիրոսյանի խոսքերով՝ շինարարության ընթացքը դանդաղ տեմպերով է, քանի որ ինչ աշխատում են, ոչ մի գումար ընկերությանը չի փոխանցվել, միայն կանխավճար են ստացել ու անցած տարվա օգոստոսին։ Դրանից հետո ոչ մի վճարում ընկերությանը չի եղել։
Այսինքն՝ նախագծային թերությունները, կոմունիկացիոն ցանցի խնդիրները, որոնք պատճառ էին բերվում աշխատանքների ձգձգումների, միակը չէին: 2 ամիս շինարարությունը պասիվ վիճակում էր։ Աշխատանքային տեմպերը հիմա էլ շինարարը լիարժեք չի համարում, ֆինանսավորում չլինելու պատճառով աշխատուժի և շինտեխնիկայի քանակ չեն կարող ավելացնել:
Ասում է՝ միայն կարողանում են ընկերության միջոցներից բանվորների աշխատավարձը վճարել: Պատվիրատուն՝ քաղաքապետարանը, որոշ ժամանակ առաջ չէր ընդունում շինարարների աշխատանքը, չէր ստորագրում կատարողականները, ինչն էլ հետաձգում էր ֆինանսավորումը։ Հիմա կատարողականների մի մասը ստորագրված է, բայց ֆինանսավորումը նորից ուշանում է:
Ըստ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի՝ կատարողականներն իրենք լրիվ, ինչքան ընդունել են, ֆինանսավորել են: Ու եթե շինկազմակերպությունը գումար չի ստացել, գուցե դա բանկային խնդիր է:
«Սիսիան ԲՈԱՏ» ընկերության պատասխանատուն ևս հաստատեց, որ թերի են ֆինանսավորվել, ներկայացրած 3 կատարողականներից միայն 1-ի դիմաց, մյուսը պատվիրատուն ստորագրել է, բայց ֆինանսավորում դեռ չկա։ Խնդիրը շինարարները ներկայացրել են նաև քաղաքաշինական պետական կոմիտեի նախագահի տեղակալին։ Մի քանի փողոցում նաև պատվիրատուի պահանջով կրկնակի աշխատանքներ են կատարվում։ Հիմնականում մայթեզրերի քարերի անորակ շարվածքը քանդում են, նորից շարում։ Որոշ հատվածներում նոր անցկացրած խողովակները դարձյալ փոխելու գործեր կան: Երկու ամսում բաց մնացած փոսերում դրանք կոտրվել են:
Առնվազն 3 փողոցի ջրահեռացման ցանցերը փոխելու համար 40 տեղով փողոցները լայնությամբ քանդվելու են։ Մեծ ծավալի աշխատանքները դեռ առջևում են, շինարարության ավարտի նոր ժամկետներ էլ չկան։ Քաղաքի գլխավոր ճարտարապետը հավանական կամ մոտավոր ժամկետներ էլ չի նշում: Ժամկետ չի նշվում նաև ծրագրի 2-րդ փուլի մեկնարկի կամ լինել-չլինելու մասին։ Համենայնդեպս, փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի համար մրցույթներ հայտարարելու խոսք դեռ չի գնում:
08:50 11.03.2025
Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն «Ուրարտուի» դեմ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղից հետո կայացած ասուլիսին տեղեկացրել է, որ իր թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մկանային վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ազգային հավաքականին: «Հարությունյանը մկանային վնասվածք ունի: Հուսով ենք` հավաքականների խաղերով պայմանավորված, միջազգային դադարից հետո շարք կվերադառնա»,- ասել է Մինասյանը: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան […] ...
08:45 11.03.2025
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասինՍաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Ջիդդա քաղաքում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Սաուդյան Արաբիայի գործակալությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկել են «ուկրաինական ճգնաժամի վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։ Թագաժառանգը, ինչպես նշում է գործակալությունը, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում […] ...
08:35 11.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ...
08:30 11.03.2025
ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակումԿանանց Հայաստանի ազգային հավաքականը երեք տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Մեր թիմն այժմ ունի 1051,59 միավոր և 143-րդ տեղում է։ Հայ ֆուտբոլիստուհիները նախորդ ամիս Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբում հաղթել են Լիխտենշտայնի (6-1) և Ղազախստանի (2-0) հավաքականներին։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։ Կանանց դասակարգման աղյուսակը 2069,06 միավորով […] ...
08:25 11.03.2025
Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասինՍիրիայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարներն ազդարարել են Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան զորքերը հանրապետության տարածքից դուրս բերելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Սիրիայի անցումային կառավարության և ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» միջև համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ «Սիրիայում գտնվող […] ...
08:15 11.03.2025
Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրաՏոկիոյի ամենաբանուկ շրջաններից մեկում՝ Սինջուկուում, տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա, տուժածը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հետաքննության տվյալներով` ինչպես նշել է հեռուստաալիքը, հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում: Մոտ 20 տարեկան մի աղջիկ դանակի հարվածներ է ստացել գլխի, պարանոցի և որովայնի շրջանում։ Սպանության փորձ կատարելու […] ...