12:14 27.06.2019
Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան` ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիայի ձերբակալման հարցով: Այդ մասին հաղորդում է «Новости-Грузия» լրատվական գործակալությունը` վկայակոչելով դատախազության մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, հունիսի 26-ին Վրաստանի խորհրդարանի Միավորված հանձնաժողովների համատեղ նիստում մի քանի ժամ տևած աղմկոտ բանավեճերից հետո 15 կողմ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ Նիկա Մելիային զրկել էին անձեռնմխելիությունից
16:04 26.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններինԱպրիլի 26-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը, որին ներկա գտնվեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հուղարկավորության արարողությանը մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում տարբեր Եկեղեցիների պետեր և ներկայացուցիչներ առիթ ունեցան իրենց աղոթքը բարձրացնելու ի Տեր ննջած Ֆրանցիսկոս Պապի […] ...
16:00 26.04.2025
Համատեղելի՞ են ՌԴ-ի հետ ռազմավարական կապերը ԵՄ անդամակցելու հայտի հետ. Հեռանկար բանավեճՓաշինյանը ընդունել է Պուտինի հրավերն ու կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի առթիվ անցկացվող շքերթին: Ի՞նչ է դա նշանակում ու ինչպե՞ս կազդի տարածաշրջանում հետագա զարգացումների վրա: Այս խնդիրների շուրջ քննարկմանը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում մասնակցել են Տիգրան Քոչարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
15:47 26.04.2025
Ռուսաստանի հավաքականի կազմում Երևանում անցկացվելիք կարատեի ԵԱ-ին կմասնակցի երկու հայ մարզիկԿարատեի Ռուսաստանի հավաքականի կազմում Երևանի մարզահամերգային համալիրում կայանալիք Եվրոպայի 60-րդ առաջնությանը հայտավորվել է երկու հայ մարզիկ: Ռուսաստանի հավաքականի կազմում են Յուրիկ Հովհաննիսյանը (67 կգ) և Էդուարդ Գասպարյանը (84 կգ): Առաջնությունը կանցկացվի մայիսի 7-11-ը: ...
15:23 26.04.2025
Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 406-իԻրանի հարավում գտնվող Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 406-ի, հայտնում է իրանական Fars գործակալությունը։ Ավելի վաղ Mehr գործակալությունը հայտնել էր 281 տուժածի մասին։ Շաբաթ կեսօրին Բենդեր-Աբբաս նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Ըստ լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել նավամատույցում՝ վառելիքի բաքում բռնկված հրդեհի հետևանքով։ Ինչպես հայտնում է Fars-ը, պայթյունն այնքան ուժգին […] ...
15:12 26.04.2025
Հութիները հրթիռակոծել են Իսրայելի հարավում գտնվող ավիաբազանԵմենի հյուսիսում կառավարող «Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ հարձակվել է Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազայի վրա Պաղեստին-2 հիպերձայնային հրթիռով: «Մենք ռազմական գործողություն ենք իրականացրել օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազայի դեմ: Գործողությունն իրականացվել է «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ», – ասվում է հութիների զինված ուժերի հայտարարության մեջ: Նրանք նշել են, որ հրթիռը […] ...