16:35 26.06.2019
Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանը նախագիծ է մշակել, որով արգելվելու է Ադրբեջանին այնպիսի զինատեսակների վաճառքը, որոնք կարող են ընդլայնել Բաքվի հարձակողական հակաօդային հնարավորությունները։ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է այս քայլը։
Կոնգրեսականը սրանով ուզում է զսպել Ադրբեջանին ու թույլ չտալ, որ այդ երկիրը սպառնա հարևաններին։ Այս նախագծի համար հիմք են ծառայել Ստեփանակերտից օդանավերի թռիչքների դեպքում նույնիսկ քաղաքացիական օդանավերը խոցելու Բաքվի սպառնալիքները։
«Ադրբեջանի հակաօդային սպառազինությունն ուժեղացնելը վերջին բանն է, որ մենք պետք է անենք»,- ասել է Շերմանը։
08:30 17.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
08:24 17.04.2025
Գրիզմանը որոշել է մնալ «Աթլետիկոյում»«Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը որոշում է կայացրել մնալ մադրիդյան ակումբում, հայտնում է Relevo-ն: 34-ամյա ֆուտբոլիստն ու իսպանական ակումբը կերկարաձգեն պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Առաջիկա ամռանը ֆրանսիացու հեռանալն «Աթլետիկոյից» բացառվում է: Թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Գրիզմանին համարում է առանցքային ֆուտբոլիստ ու անձամբ է խնդրել ակումբի ղեկավարությանը համոզել ֆուտբոլիստին մնալ ևս 2 տարի: […] ...
08:17 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...
08:11 17.04.2025
Հրդեհ տան տանիքումԱպրիլի 16-ին, ժամը 21:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Քարկոփ գյուղի սկզբնամասում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարկոփ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։10-ին, մարվել՝ 23։20-ին։ […] ...
08:06 17.04.2025
Էլինա Ավանեսյանը «Ռոլան Գարոսի» հայտացուցակում է«Ռոլան Գարոսի» կազմակերպիչները հրապարակել են կանանց մրցաշարի մասնակիցների ցանկը։ Մրցաշարի հայտացուցակում ընդգրկվել է 104 թենիսիստուհի, այդ թվում՝ գործող չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը (Լեհաստան)։ Ֆրանսիայի բաց առաջնությանը կմասնակցի նաև մեր երկրի ներկայացուցիչ, աշխարհի 36-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը։ «Ռոլան Գարոսը» կանցկացվի մայիսի 25-ից հունիսի 7-ը։ ...
08:01 17.04.2025
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերըԱպրիլի 17-ին, ժամը 04։28-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը (մոտ 3 […] ...