16:56 30.06.2019
Թբիլիսի․ քաղաքական թեժ ամառ…
Վերջին 9 օրերի ընթացքում խախտվել է Վրաստանի մայրաքաղաքի անդորրը. զանգվածային բողոքի ակցիաներ խորհրդարանի շենքի ու Իվանիշվիլիի առանձնատան մոտ, բախումներ ոստիկանության ու ցուցարարների միջև`փայտեր, մահակներ, թռչող փամփուշտներ…տասնյակ վիրավորներ, խոշտանգված մարմիններ, անլույս ու անհույս մնացած 3, կյանքի ու մահվան հետ կռիվ տվող 2 երիտասարդներ…Հանուն ինչի՞․ հանուն հուսադրող ու գրեթե միշտ չարդարացված ապագայի…
Վրացի փորձագետները խորհում են Թբիլիսիի արյունոտ իրադարձությունների պատճառների, նպատակների, հնարավոր պատվիրատուների ու հետևանքների մասին:
«Ես իմ տեսակետն ունեմ մեր երկրում տեղի ունեցող անկարգությունների վերաբերյալ: Այն բանից հետո, երբ Ուկրաինայի նորընտիր նախագահը վերադարձրեց Սաակաշվիլիի քաղաքացիությունը՝ չտալով նրան ոչ մի պաշտոն, վերջինս հասկացավ, որ այնտեղ առաջընթաց չի ակնկալվում: Կիևում նա տարանցիկ ուղևոր է: Վրաստան արտաքսվելուց բացի, նրան այնտեղ ոչինչ չի սպասվում»,-ասել է քաղաքագետ, հրապարակախոս, «Գրուզինֆորմի» գլխավոր խմբագիր Առնո Խիդիրբեգիշվիլին:
Վերլուծաբանը համոզված է, որ դրսում Սաակաշվիլիի՝ Վրաստան իշխանության վերադարձի մեծ «խաղադրույքներ» են դրված:
Նպատակին հասնելու համար Սաակաշվիլին նախ պետք է փորձված մեթոոդով տապալի իշխանությունն ու օրինական ընտրությունների միջոցով տիրանա այդքան ցանկալի «գահին», ինչն այս անգամ անում է հեռակառավարմամբ: Արդեն իսկ տեսանելի հետևանքներն Առնո Խիդիրբեգիշվիլին անվանել է հեռակառավարվող «Վարդերի հեղափոխության փորձ»:
Քաղաքագետ-հրապարակախոսը գտնում է, որ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցող իրադարձությունների հետևում կանգնած է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, ով վաղուց ֆինանսական շահեր ունի Վրաստանում:
Վերլուծելով վերջին 10 օրերին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների համաչափությունը, Խիդիրբեգիշվիլին ուղղակի կապ է տեսնում դրանց նախորդած իարդարձությունների միջև: Այսպես՝ Ռուսթավելիի իրադարձություններից 3 օր առաջ Միխեիլ Սաակաշվիլիի մոր`Գիուլի Ալասանիայի հրավերով Թբիլիսի էր այցելել Ջո Բայդենի համախոհ, Փենսիլվանիայի համալսարանին կից Գլոբալ փոխազդեցության կենտրոնի ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը, ով մի ժամանակ եղել է ԱՄՆ պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի գծով օգնականը, Ջո Բայդենի փոխնախագահության տարիներին՝ վերջինիս արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը:
Նրա պատվին Գիուլի Ալասանիայի կազմակերպած՝ «Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային տարածքներում» թեմայով համաժողովում, Քարփենթերը հայտարարել էր, որ պետք է սահմանափակել ռուս զբոսաշրջիկների հոսքը Վրաստան։ Զբոսաշրջությունն իբրև թե ռուսների կողմից Վրաստանի բռնազավթման ձևերից մեկն է․ ռուս զբոսաշրջիկների շարքերում կան բազմաթիվ ծպտյալ հետախույզներ:
«Այդ քանակությամբ «զբսաշրջիկնե՞ր» ռուս գործարարների կողմից գնվող հողերի համատեքստո՞ւմ… Վրացիները կարող են մի օր արթնանալ և 20%-ի փոխարեն հայտնաբերել 100% գրավյալ տարածքներ»,-հայտարարել էր Մայքլ Քարփենթերը:
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...
23:52 09.04.2025
Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...