23:38 26.06.2019
Շիրակի մարզի գյուղացիական շատ տնտեսություններ հրաժարվում են իրենց սեփական ու վարձակալական հողերը մշակել, վարելահողերի մի մասը ըստ նշանակության չի օգտագործվում։ Խնդիրն ավելի լուրջ է մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում: Լեռնային գոտիներում եղած հողակտորների մի մասը տասնյակ տարիներով մնացել է անմշակ։ Հողերը դեգրադացումից փրկելու և նպատակային օգտագործելու համար կառավարությունը Հողային օրենսգրքում փոփոխություններ է նախատեսում:Աշոցքի տարածաշրջանում խոշորացումից հետո Սարապատ համայնք փնջի մեջ միավորվեցին 15 գյուղեր, արդյունքում համայնքի արոտավայրերն ու վարելահողերը հասան 25 հազար հեկտարի, դրանից 4500 հեկտարն էլ գյուղացիների սեփական հողերն են, որոնք գյուղացիները 15 տարուց ավելի չեն մշակում:
Պատճառները շատ են, սկսվում են բնական աղետներից, եկամուտ չստանալուց, հակակարկտային կայանների բացակայությունից ու ավարտվում թանկ ծախսերով: «Միջոցներ չունենք, հետո էլ մեր մոտ դաշտերը թեք են։ Էն սարի գլուխը մեզի հող է տված, որ տեխնիկան անհնար է, դժվարությամբ կերթա- կուգա, հետո էլ էրթալ-գալու համար մեծ ծախսեր են պետք»,- խնդիրների մասին է խոսել թորոսգյուղցի Սերյոժա Ղուկասյանը։«Տարիմ երկու բերքը լավ է եղել, կարկուտը եկել զարգել է, առանց եկամուտ են մնացել, հիմա էլ հիասթափվել են, էլ չեն ցանե»,- նշել է Նելսոն Ստեփանյանը։
Մեծ թեքությունների վրա գտնվող հողակտորները նախկինում մշակել են ձեռքով, հիմա հրաժարվում են, ոչ միայն այն պատճառով, որ կենսամակարդակ ու մտածելակերպ է փոխվել, այլ այն բանի համար, որ տանջանքը շատ է, արդյունքը՝ գրեթե զրոյական: Հիմա էլ նույնիսկ գյուղտեխնիկա լինելու դեպքում տասնամյակներով չհերկված ու խոպան մնացած վարելահողերում ցանք կատարելը նպատակահարմար չէ։
«15-20 տարի թողել են հողը էռոզիայի է ենթարկվել, հիմի նոր փորձեն վարել-ցանել, մեծ աշխատանք, մեծ ջանքեր են պետք»,- չմշակվող հողերի մասին խոսելիս նշել է Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը։
25 հազար հեկտարից գրեթե կեսը էրոզիայի ենթարկված հողերն են: Գյուղացիները մշակում են միայն հարթ տարածքներում եղած հողերը, թեև ոչ ըստ իր նշանակության: Բնության հետ կռիվ տալու փոխարեն տերերը վարելահողերն օգտագործում են խոտհարքների տակ:
Սարապատցիները կառավարության նոր նախագծի մասին լսել են, բայց օգուտը տեսնելու համար տարիներ են պետք: Ասում են, եթե պետությունն ուզում է հողերի նպատակային օգտագործումը բարձրացնի, ապա միայն կարող են առաջարկել իրենց սարալանջերի վրա գտնվող անմշակ մնացած հողերը, ինչն էլ վստահ են, որ ոչ մեկին չի հետաքրքրի: «Որևէ անհատ, որը ավելի ձեռներեց է, ավելի նոր տեխնոլոգիաներ ներդնելով կարող է ավելի արդյունավետ գործել, բնականաբար, ումից վարձակալեն, էդ գյուղացու հողի վարձն էլ կվճարեն, իրենց էլ ՝ բնամթերքի կամ գումարի ձևով»,- մեկնաբանել է Արտուշ Մանուկյանը։
08:00 25.11.2024
Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում00:00 25.11.2024
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ AntaraԻնդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...
23:55 24.11.2024
Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվելՆոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...
23:50 24.11.2024
Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլումՌումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...
23:40 24.11.2024
Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակումԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...
23:20 24.11.2024
Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարանԹբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...
23:00 24.11.2024
SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբFalcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...