Բացահայտվել են 25-ամյա կնոջ սպանության նոր հանգամանքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Բացահայտվել են 25-ամյա կնոջ սպանության նոր հանգամանքներ

14:56 26.06.2019

Հայաստանի քննչական կոմիտեի  որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խումբը ստեղծվել է հունիսի 25-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Նորք-Մարաշ վարչական շրջանի 17-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկում առանձնակի դաժանությամբ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Մառի փողոցում հաշվառված, 25-ամյա Էլեն Սիմոնյանին առանձնակի դաժանությամբ սպանելու փաստով, հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունը բացահայտվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների կողմից և նշված սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերվել է Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասում հաշվառված, 29-ամյա Արսեն Նազարյանը:

Օպերատիվ տվյալներով սպանության վայր ժամանած ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը նշված տան հարևանությամբ գտնվող խորդանոցում հայտնաբերել է սավանի և պոլիէթիլենի մեջ փաթաթված Էլեն Սիմոնյանի դին: Դին բացելուց հետո դատաբժիշկը տեղում հայտնել է, որ դեմքի շրջանը ջնջխված է, իսկ մեջքի շրջանում կան 10-ից ավելի կտրած-ծակած վերքեր:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և  Նազարյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված  Նազարյանը սպանված  Սիմոնյանի հետ ծանոթացել է 4 օր առաջ, իսկ Էլեն Սիմոնյանը նախկինում խարդախության համար եղել է դատապարտված, սակայն, խնամքին ունեցել է մանկահասակ տղա երեխա, և դատարանը նրա նկատմամբ բարի կամք էր դրսևորել և պայմանական ազատազրկել:

Սիմոնյանի ամուսինն էլ այս պահին դատապարտված է : Նրանք դեռ տարիներ առաջ հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում, երբ ամուսիններով երեխայի հետ մտնում էին իրենց թիրախում հայտնված բնակիչների բնակարաններ՝  իբրև կինը իրեն վատ է զգում, երեխան վատ է զգում: Օգնություն  ցուցաբերողների տներն էլ թալանում էին:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կասկածյալ Ա. Նազարյանը ոտքի հատվածում ստացել է դանակի հարված: Նա իրավապահներին հայտնել է, որ իրեն հարվածել է Սիմոնյանը, ինչից հետո ինքը ձեռքին ընկած ուրագով անկանոն հարվածներ է հասցրել նրան, իսկ հետքերը վերացնելու նպատակով սավանով և պոլիէթիլենով փաթաթել է դին ու թաքցրել խորդանոցում:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Սիմոնյանի մանկահասակ տղային: Նա գտնվում է տատի խնամքի տակ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP