19:09 25.06.2019
Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի նկատմամբ պատժամիջոցների մասին հայտարարելիս Դոնալդ Թրամփը սխալմամբ նրան անվանել է այաթոլլա Խոմեյնի:
Ռուհոլլահ Խոմեյնին Իրանի գերագույն ղեկավարն էր Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո մինչև իր մահը՝ 1989թ.:
Թրամփի այս վրիպումը մեծ քննարկումների և ծաղրի առիթ է դարձել Twitter սոցիալական հարթակում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ ուղղված Իրանի գերագույն ղեկավար, հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարության դեմ:
Թրամփի խոսքերով՝ Ալի Խամենեին ներառվել է ցանկում, «որովհետև նա է պատասխանատու Իրանի վարչակարգի թշնամական վարքի» համար:
Ի պատասխան` Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Սպիտակ տանը «մտավոր հետամնացներ են»:
Trump says he's sanctioning the Ayatollah Khomeini, who has been dead since 1989. https://t.co/pGQQSd2irR
— Jeet Heer (@HeerJeet) June 24, 2019
I had to see why Ayatollah Khomeini was trending. Because, of course, I did. pic.twitter.com/NHKzIP91Zc
— Vincent Frank (@VincentFrankNFL) June 24, 2019
"Ayatollah Khomeini and his office will not be spared from the sanctions" – terrible news for Ayatollah Khomeini https://t.co/uAQoZJtTKJ
— Tom Gara (@tomgara) June 24, 2019
In other news Trump sanctioned Ayatollah Khomeini today who has been dead since 1989. I think Frederick Douglass told him to do it. https://t.co/jR8Bhjktvl
— Amy Siskind 🏳️🌈 (@Amy_Siskind) June 25, 2019
11:51 15.04.2025
Հայաստանում կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրերՀայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։ Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան պետական պատկերասրահի տնօրեն […] ...
11:45 15.04.2025
Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումարՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք 2023 թվականի դեկտեմբերից 2024 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մասնակցել են Դ.Ս.-ի և Տ.Դ.-ի կողմից ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը: Մասնավորապես՝ հանցավոր կազմակերպության […] ...
11:38 15.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 2,3 միլիոն դոլարՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավար Գվիդոն Աղվանի Ավետիսյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Գեղարքունիքի մարզում. 1 […] ...
11:33 15.04.2025
Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոցՔաղաքացիներին թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս «Ագարակ» մաքսային անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Վ․Հ․-ի կողմից […] ...
11:20 15.04.2025
«Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոսներԱպրիլի 14-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Վ․Խ․-ին։ Խուզարկության արդյունքում պարզվել է, որ Վ․Խ․-ի հագին եղած կոշիկների ներբանների մեջ թաքցված է 2 բջջային հեռախոս։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...