Սպիտակ տանը մտավոր անկարողություն է տիրում. Ռոհանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+8.09 oC

Սպիտակ տանը մտավոր անկարողություն է տիրում. Ռոհանի

14:35 25.06.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին արձագանքել է երկրի գերագույն ղեկավար այաթոլա Ալի Խամենեիի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներին, հաղորդում է Associated Press-ը: Հասան Ռոհանին հեռուստատեսությամբ ելույթի ընթացքում հայտարարել է, որ Սպիտակ տանը «մտավոր հետամնացներ են»:

«Մեր հակառակորդն այս իրավիճակում աննորմալ վարք է դրսևորում: Դուք ստում եք, երբ ասում եք, թե բանակցություններ եք ուզում: Եթե իսկապես բանակցություններ վարելու ցանկություն ունենայիք, մենք կխոսեինք: Իրանի առաջնորդի և Իրանի դիվանագիտության ղեկավարի նկատմամբ անօգուտ պատժամիջոցները մեկընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը: Ինչպե՞ս կարող է մարդն այնքան կորցնել ողջամտությունը և այնպիսի անպատիվ և հիմար արարք թույլ տալ, ինչպիսին է մեկ այլ երկրի ղեկավարի հանդեպ պատժամիջոցներ սահմանելը: Նրանք մտավոր հետամնացություն ունեն: Սպիտակ տանը մտավոր անկարողություն է տիրում, և նրանք չգիտեն՝ ինչ անել:»

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Դրանք ուղղված են Իրանի գերագույն ղեկավար, հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարության դեմ: ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ Թրամփի ստորագրած հրամանագիրն Իրանի ղեկավարության համար արգելափակում է ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի կամ ԱՄՆ-ում ակտիվների հասանելիությունը:

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի՝ այս շաբաթվա ընթացքում պատժամիջոցներ կսահմանվեն նաև Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի նկատմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 10.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

00:00 10.04.2025

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

23:55 09.04.2025

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...

Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը

23:52 09.04.2025

Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը

«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...

Վայքում բախվել են «Mercedes Sprinter»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավոր

23:49 09.04.2025

Վայքում բախվել են «Mercedes Sprinter»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավոր

Ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Ա․-ի վարած «Mercedes Sprinter» և Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Մհեր Գ․-ն տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական […] ...

Թրամփը վստահեցրել է, որը պատրաստ է կնքել արդար առևտրային համաձայնագրեր

23:44 09.04.2025

Թրամփը վստահեցրել է, որը պատրաստ է կնքել արդար առևտրային համաձայնագրեր

Վաշինգտոնի վարչակազմը պատրաստ է արդար առևտրային համաձայնագրեր կնքել ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ կողմերի, այդ թվում՝ ԵՄ պետությունների հետ։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հնարավոր է գործարք կնքել բոլորի հետ», – վստահեցրեց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն հնարավոր է համարում ԵՄ երկրների հետ առևտրի ոլորտում փոխշահավետ համաձայնագրերը։ «Չինաստանի […] ...

BACK_TO_TOP