ԵԽ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը «Պատմության դասավանդման Օբզերվատորիա»-ի ստեղծման համար կարևոր է համարում նաև հայ պատգամավորների աջակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

ԵԽ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը «Պատմության դասավանդման Օբզերվատորիա»-ի ստեղծման համար կարևոր է համարում նաև հայ պատգամավորների աջակցությունը

00:00 25.06.2019

Եվրոպայի Խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ Ամալի դը Մոնշալենը կարևոր է համարում «Պատմության դասավանդման Օբզերվատորիա»–ի (Observatory for History Teaching) ստեղծումը, որում կարևորում է նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների աջակցությունը:

Ամալի դը Մոնշալենը նման տեսակետ է հայտնել ԵԽԽՎ-ում՝ ի պատասխան ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցի:

«Նախարարների կոմիտեում Ֆրանսիայի նախագահության առաջնահերթություններից է «Պատմության դասավանդման Օբզերվատորիա»–ի (Observatory for History Teaching) ստեղծումը: Մենք արժևորում ենք այդ միտքը և հավատում, որ Եվրոպայի Խորհրդի տարածքում առկա կրթական համակարգերը կարող ենք շահել դրանից: Որպես Ցեղասպանությունը վերապրած ազգի ներկայացուցիչներ՝ մենք համոզված ենք, որ մարդկության դեմ գործած հանցանքները պետք է ներկայացվեն դպրոցական ծրագրերում, ինչը կնպաստիցեղասպանությունների կանխարգելմանը: Կարո՞ղ եք մեզ տեղեկացնել, թե ինչ քայլեր ենձեռնարկվելու «Օբզերվատորիայի» ստեղծման համար և ինչ շրջանակներ է այն ընդգրկելու»,-հետաքրքրվել է Հայրապետյանը:

Մոնշալենը նշել է՝ գուշակում է, որ դա կապված է պատգամավորի ազգության հետ: Նա նկատել է,որ պատմության հետ աշխատանքը շատ կարևոր է բարդ պատմական հարաբերություններ ունեցող երկրների մեջ ներդաշնակ շփումներ ձևավորելու համար:
«Պատմության Օբզերվատորիա» հիմնելու միտքը փաստացի կապված է ԵԽ–ում արդեն առկա պրակտիկայի հետ, երբ վեց ամիսը մեկ պատմության ուսուցիչների փոխանակման ծրագիր է տեղի ունենում: Սակայն մենք հասկացանք, որ դա շատ անորոշ է և ոչ հետևողական, ուստի միտք առաջացավ ունենալ պատմության հետաքննություն, որպեսզի մշտական ուշադրության կենտրոնում պահենք այս հարցը:
Պատմության դասավանդումը երբեմն սկսվում է տարրական դպրոցից, երբեմն՝ միջնակարգ, որոշ երկրներում՝ համալսարանից: Պատմության դասավանդումը երբեմն կարող է սկսվել վաղեմի իրադարձություններից, երբեմն՝ կենտրոնանում ժամանակակից դեպքերի վրա, սակայն, մենք պետք է հասկանանք, որ մենք կրթում ենք Եվրոպայի ապագա քաղաքացուն, ուստի, եթե մենք միայն պատմենք նրանց պատերազմի մասին, հավանաբար նրանք հետո կներքաշվեն նոր պատերազմների մեջ, բայց եթե մենք նաև սովորեցնենք, թե ինչ ձեռքբերումներ ունենք անվտանգության և խաղաղության առումով, նրանք կմոտիվացվեն գնալ այդ ճանապարհով:
Ահա ինչու ենք մենք առաջարկում կնքել միջկառավարական համաձայնություն և հետո բոլոր շահագրգիռ երկրները կարող ենք միանալ դրան: Ձեր աջակցությունը չափազանց կարևոր կլինի, և մենք ուրախ կլինենք, եթե ԵԽ–ն ներգրավվի այս հարցում: Ես սիրով մտքեր կփոխանակեմ Ձեր և Ձեր գործընկների հետ՝ լավ իմանալով, թե որքան սրտամոտ է Ձեզ այս հարցը»,- եզրափակել է  Ամալի դը Մոնշալենը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

23:18 22.11.2024

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

Իսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

23:10 22.11.2024

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան  ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

23:00 22.11.2024

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22:54 22.11.2024

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

Այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հաստատել է, որ պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում։ Պատասխանելով այն հարցին, թե լուրեր են պտտվում Պողոսյանի՝ կոռուպցիոն գործարքների հետ կապված, վարչապետը նշել է. «2020 թվականին կամ գուցե ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերը այդ […] ...

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ Լագարդ

22:48 22.11.2024

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ Լագարդ

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպան տեխնոլոգիական մրցավազքում պարտվում է ԱՄՆ-ին։ «Տեխնոլոգիաներում Եվրոպայի դիրքի վատթարացումն ավելի ցայտուն է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է։ ԵՄ-ում տեխնոլոգիաների զարգացման արագացմանը կարելի է հասնել եվրոպական կապիտալի շուկայի ամրապնդման միջոցով, ավելի մեծ ինտեգրման միջոցով»,- ասել է […] ...

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

22:40 22.11.2024

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նշել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: «Ֆուտբոլիստը մկանային անհարմարություն է զգում, այդ պատճառով էլ տեղ չէր գտել հայտացուցակում: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե երբ նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ»,- ասված է բասկյան ակումբի պաշտոնական […] ...

BACK_TO_TOP