Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+19.09 oC

Չարաշահումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, հարուցվել է քրգործ

18:48 24.06.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի հայց հարուցելու իրավասության շրջանակներում լայնածավալ ուսումնասիրություններ է նախաձեռնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, որի առաջին փուլում ուսումնասիրության առարկա է դարձվել ՊՈԱԿ-ի հիմնական միջոցների շարժի, նյութական ձեռքբերումների ոլորտը:

Այս շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2018թ. հունվարի 23-ին կնքված նվիրաբերության պայմանագրով ՀՀ բնապահպանության նախարարության և «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի իրականացման գրասենյակի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվել է մինչև 106.192.800 դրամ: Գումարը տրամադրել է Սյունիքի մարզի 4 գյուղական բնակավայրերին մինչև 2300խմ. վառելափայտով ապահովելու նպատակով տրակտորի, սղոցարանի, վառելափայտ ճղելու սարքավորման, փայտածուխի արտադրամասի, չորանոցի, «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ», «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ ՊԻԿ-ԱՊ» և «ՈՒԱԶ ՀԱՆՏԵՌ» ավտոմեքենաների ձեռքբերման և դրանք անմիջապես Կապանի անտառտնտեսության մասնաճյուղին հանձնելու համար:

Պարզվել է, սակայն, որ ՊՈԱԿ-ի առաջարկով վերոհիշյալ պայմանագիրն անհիմն փոփոխվել է, և տրակտորի, փայտածուխի արտադրամասի և «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ» ավտոմեքենայի փոխարեն 2018թ. սեպտեմբերի 27-ին կնքված պայմանագրով 25.700.000 ՀՀ դրամով ձեռք է բերվել «ՏՈՅՈՏԱ ԷԼ ՍԻ Պրադո 4,0լ Բիզնես + /6 ՋԻ/» ավտոմեքենա, որը երկու ամիս անց 5 տարի ժամկետով հանձնվել է ՀՀ անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոնակատարի անհատույց օգտագործմանը:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության հանցագործությունների հատկանիշներ պարունակող առերևույթ տվյալներ և անհրաժեշտ է հանգամանքների լիարժեք պարզման նպատակով իրականացնել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն՝ հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

16:23 19.04.2025

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

Հարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

16:12 19.04.2025

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Վալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

16:05 19.04.2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

16:00 19.04.2025

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

15:53 19.04.2025

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում:   ...

Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարություն

15:41 19.04.2025

Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարություն

Վճարված հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: «Հարգելի քաղաքացիներ, ձեր վճարած հարկերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագրեր։ Միայն վերջին 1 տարում այդ ծրագրերից օգտվել է ավելի քան 10․000 քաղաքացի։ Պետության օժանդակությամբ նրանք կարողացել են իրենց կատարած ներդրումների դիմաց […] ...

BACK_TO_TOP