Վրացական ճգնաժամի արմատները. Սաակաշվիլին և ադրբեջանական հետքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+18.09 oC

Վրացական ճգնաժամի արմատները. Սաակաշվիլին և ադրբեջանական հետքերը

10:33 24.06.2019

Հունիսի 20-ից Վրաստանում սկսված անկարգությունները հասցրին երկու օրվա ընթացքում վերաճել քաղաքական ճգնաժամի:

Հակաիշխանական բողոքի ակցիաներին հունիսի 21-ին միացան Քութայիսի բնակիչները՝ կոչ անելով, որ իրենց հետ փողոց դուրս գան նաև Բաթումի և մյուս շրջանների քաղաքացիները: Ընդդիմությունն արդեն գնահատական է տալիս այս ակցիաներին՝ դրանք անվանելով պայքար արժանապատվության համար, մինչդեռ Ուկրաինայից ընդդիմությանը ոգևորող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել փողոցային պայքարի հիմքում դնել օլիգարխների չեզոքացումն ու Ռուսաստանին մերժելը:

«Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար Իվանիշվիլին իր ձեռքում է կենտրոնացրել ամբողջ տնտեսությունը: Նա նաև տիրապետում է ռուսական Գազպրոմի ակցիաների մի մասին, իսկ վրացական ընտրությունների ժամանակ անձամբ Վլադիմիր Պուտինը 2 մլրդ դոլար ծախսեց: Այն, որ հիմա մարդիկ ոտքի են կանգնել, կանգնել են Իվանիշվիլիի և Ռուսաստանի դեմ»,-ասել է Սաակաշվիլին գերմանական Deutsche Welle հեռուստաընկերության ռուսական ծառայությանը: Փորձագետների կարծիքով՝ ոչ պատահական: Այդկերպ փորձ է արվում ազդել վրացական ընդդիմության վրա՝ ավելի բորբոքելով կրքերը:

Իրականում վրացական ճգնաժամի արմատներն ավելի խորն են, քան 2 օր առաջ տեղի ունեցած խորհրդարանական բախումները: Նախ 2018-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունից հետո ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն փողոց հանեց տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք դժգոհ էին 2012-ից կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունից: Դժգոհության հիմքում սոցիալական դժվարություններն էին, սակայն նախորդ տարի ևս սոցիալականը դարձավ քաղաքական պահանջ: Այն ժամանակ էլ դրսից ակտիվ հայտարարություններ էր անում Միխեիլ Սաակաշվիլին՝ կոչ անելով իշխանությունից հեռացնել Իվանիշվիլիին ու նրա նշանակած պաշտոնյաներին: Իշխանության արձագանքն էր՝ Սաակաշվիլին մեղադրվում է մի շարք քրեական հանցանքների մեջ և փորձում է խուսափել պատասխանատվությունից՝ Վրաստանում անկայունություն հրահրելով: Նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին կարողացավ հանդարտեցնել բորբոքված կրքերը՝ խոստանալով կադրային փոփոխություններ անել:

Փորձագիտական դաշտը չի շրջանցում նաև Ադրբեջանի հետքերի հնարավորությունը: Վերջին ամիսներին տնտեսական մի շարք խնդիրներ են առաջացել Վրաստանի և Ադրբեջանի միջև: Վրացական իշխանությունը Ադրբեջանին զրկեց գազի մատակարարման մենաշնորհից, իսկ վերջին ամիսներին համառ պայքար է գնում սահմանային Դավիթ Գարեջի վանական համալիրի համար: 6-րդ դարում կառուցված քրիստոնեական համալիրը Ադրբեջանը համարում է իր պատմական ժառանգություն և գրավել է այն: Վրացական կառավարությունը և խորհրդարանը վերջին օրերին կտրուկ հայտարարություններով հանդես եկան Ադրբեջանի դեմ:

Որ տարածաշրջանային այլ ուժերին դուր չի գալիս Վրաստանի և Ռուսաստանի իշխանությունների երկխոսությունը, չեն թաքցնում անգամ նույն այդ ուժերը: Վրացական կառավարությունը գերադասեց գազի մատակարարման բանակցություն վարել Ռուսաստանի հետ՝ որպես այլընտրանք ադրբեջանական մենաշնորհին, նույնկերպ ակտիվացել է ռուս-վրացական առևտրաշրջանառությունը, ինչը Սաակաշվիլիի աջակցությունը վայելող ընդդիմադիր քաղաքական ուժերի համոզմամբ՝ վտանգավոր է Վրաստանի համար: Հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը նախագահող ռուս պատգամավորին առաջարկվել է նստել խորհրդարանի խոսնակի աթոռին՝ նիստը վարելու համար: Դա ընդդիմադիր որոշ վրաց պատգամավորներ համարեցին վիրավորանք իրենց ազգային արժանապատվությանը:

Վրացական ընդդիմության այդ հատվածը պահանջեց, որ ռուս պատգամավորները հեռանան իրենց երկրից` հարևան երկրին մեղադրելով ագրեսիայի մեջ: Հետո բողոքի ակցիաները վերաճեցին անկարգությունների, որոնց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար Ռուսաստանն իր պատվիրակությանը շտապ կարգով տարհանեց Վրաստանից: Բախումներին ակնատես էր նաև հայկական խորհրդարանական պատվիրակությունը: Հայ պատգամավորներն անգամ ուղիղ կապով հայկական լսարանին ցույց էին տալիս իրադարձությունների զարգացումը:

Այդ ընթացքում Վրաստանում լարվածությունը շարունակում էր աճել: Իշխող կուսակցությունը ստիպված եղավ պաշտոնանկ անել խորհրդարանի խոսնակին, մինչդեռ ցուցարարները պահանջում են այլ բարձրաստիճան պաշտոնանկություններ ևս, նաև վաղաժամ խորհրդարանական ընտրություն: Հունիսի 21-ի գիշերը և օրվա ընթացքում փողոցային բախումները նոր թափ ստացան: Ոստիկանությունը ստիպված եղավ կիրառել արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ, որոնցից տուժեցին բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրողներ:

Վրացական ճգնաժամի մասին են խոսում միջազգային առաջատար լրատվամիջոցներն ու վերլուծաբանները՝ հանգուցալուծման բազմաթիվ տարբերակներով, իսկ բախումների առիթ դարձած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը հայտարարվել է ձախողված:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

10:41 10.04.2025

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

10:24 10.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

10:17 10.04.2025

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:08 10.04.2025

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

10:00 10.04.2025

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ում

09:58 10.04.2025

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցն ապրիլի 13-21-ը Քիշնևում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանը մրցաշարին կմասնակցի 20 ծանրորդով` 10 տղամարդ, 10 կին։ Տղամարդիկ՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ) – ապրիլի 14` 20:00, Գոռ Սահակյան (73 կգ) – ապրիլի 16` 17:00, Ռաֆիկ Հարությունյան (81 կգ) – ապրիլի 17` 20:00, Մնացական Աբրահամյան (89 կգ) – ապրիլի […] ...

BACK_TO_TOP