13:07 22.06.2019
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ներկայումս պահվում է շուրջ 100 իրանցի դատապարտյալ: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության Փաստաբանների պալատների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Իրանի ՓՊ նախագահ Իսա Ամինին:
Նա տեղեկացրել է, որ հանդիպել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հետ և քննարկել իրանցի ազատազրկված անձանց պահման պայմանների, դատապարտյալների զբաղվածության ապահովման, ինչպես նաև արտահանձնման հետ կապված հարցեր:
«Հասկացանք, որ իրոք մարդկային վերաբերմունք է ցուցաբերվում այդ անձանց նկատմամբ, մենք այդ անձանցից մի քանիսի հետ հանդիպել ենք: Խոսեցինք նաև իրանցի դատապարտյալների արտահանձնման հարցի շուրջ: Ներկայումս ցանկանում ենք Իրան տեղափոխել 14 դատապարտյալի, և եթե համաձայնություն լինի, նրանք կարող են իրենց պատիժը կրել Իրանում, սակայն դեռ որոշումը չկա»,- ասել է Իրանի ՓՊ նախագահը:
Ըստ Իսա Ամինիի` իրանցի դատապարտյալների արտահանձման հարցի շուրջ քննարկում եղել է նաև Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանի հետ:
«Մենք այդ հանդիպման ընթացքում քննարկեցինք այդ 14 դատապարտյալների հարցը, և այն իրավաբանական տվյալները, որոնք ներկայացրեցինք այդ հարցի հետ կապված, շատ դրական արձագանք ստացան հայկական կողմից: Նախարարի հետ կքննարկեն հարցը: Հուսով եմ, դատապարտյալների տեղափոխման խնդիրը կլուծվի, ինչպես նաև այլ իրավական հարցերում կկարողանանք դրական արդյունքների հասնել»,- ընդգծել է Իրանի ՓՊ նախագահը:
Նա նաև բարձր գնահատել է ՀՀ փաստաբանական պալատի անձնակազմի աշխատանքը՝ շեշտելով, որ պալատը ունի երիտասարդ, դինամիկ և եռանդուն թիմ:
«Մենք ստորագրել ենք մի համաձայնագիր, որպեսզի կարողանանք միմյանց ցուցաբերել իրավական փոխօգնություն և հանրային պաշտպանի ոլորտում ունենալ համատեղ համագործակցություն: Երկրորդ հանգամանքը հետևյալն է, որ կարողանանք փորձի փոխանակում իրականացնել և հասկանալ, թե ինչ խնդիրներ ունենք: Հետագայում կկազմակերպենք համատեղ սեմինարներ, որոնք կօգնեն երկու երկրների փաստաբաններին ավելի արդյունավետ պաշտպանել քաղաքացիների իրավունքները»,- եզրափակել է Իսա Ամինին:
17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ17:55 22.11.2024
Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 24-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսությունը։ Համերգի ընթացքում կհնչեն քառյակի բարձրարվեստ կատարումները։ Հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Արեգ Առուստամյան ջազ-տրիոն, անվանի մեներգիչներ Բարսեղ Թումանյանը, Հրաչուհի Բասենցը, դաշնակահար-դիրիժոր Վահագն Պապյանը, դաշնակահար Կարին-Հելլման Գևորգյանը։ ...
17:50 22.11.2024
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում. ՔԿ2024 թվականի հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել բնակարան և հափշտակել 2 հատ ծալովի դանակ, ինչպես նաև, նախնական տվյալներով, 10.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 ՀՀ դրամ գումար՝ բնակարանի սեփականատիրոջը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության […] ...
17:46 22.11.2024
«Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակըՊրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Արարատ-Արմենիան» տնային խաղում 3-0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին»։ Հանդիպման գոլերը խփեցին կամերունցի Մարիուս Նուբիսին, արգենտինացի Ալեքսիս Ռոդրիգեսն ու կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը վաստակեց 34 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Գանձասարը» 2 միավորով վերջին` 11-րդ տեղում է։ ...
17:41 22.11.2024
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ ՄեսրոպյանինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին: Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին համատեղ աշխատանքի համար, նշել, որ բավականին աշխատանք է կատարվել, որով ոլորտները կարգավորվել են և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Գարեգին Բաղրամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն և […] ...
17:36 22.11.2024
Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարներըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի հավատարմատար Չեն Մինին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել ոլորտային հարցերի և խնդիրների արդյունավետ լուծմանը նպաստող նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք […] ...